Վարդենիս (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
Վարդենիս, Ազնվաձոր, Գյոզալդարա, Գյուզալդարայի չայ, Գյոզելդերե, Գոլատակա գետ, Գոլատակու գետ, Թուխաղլա, Թուխդուզու, Թոփտուլու, Կյոզելտերե, Վարդենիկ, Վարդենոնց, Վարդենոց, Վարդենոց գետ, Վարդենունց, Քոլատակի գետ, Քոլատակու գետ, գետ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի կենտրոնական մասի հյուսիսային լանջերից՝ 3215 մ բարձրությունից։ Երկարությունը 28 կմ է, ջրհավաք ավազանը՝ 116 կմ²։ Գետահովիտը վերին և միջին հոսանքներում V-աձև է, ստորինում լայնանալով՝ դուրս է գալիս մերձլճային հարթավայր և Վարդենիկ գյուղից հյուսիս թափվում Սևանա լիճը։ Սնումը ձնաաևձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 1,87 մ³/վ է, հոսքը՝ 55, 8 միլիոն մ³։ Սելավատար է։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
Վարդենիս | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 28 կմ |
Ավազանի մակերես | 116 կմ² |
Ջրի ծախս | 1,87 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արևելյան Սևանի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Սևանա լիճ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ազիզներ |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 118 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 781 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |