Վարդան զորավար (զրահագնացք)

«Վարդան զորավար», զրահագնացք, որը 1918 թվականին Հայ-վրացական պատերազմի ժամանակ գրավվել է Հայաստանի կողմից։ Ակտիվ մասնակցություն է ունեցել 1920 թվականի Մայիսյան ապստամբության ժամանակ, որի ժամանակ զրահագնացքի հրամանատարն է եղել Սարգիս Մուսայելյանը։ Զրահագնացքի մեքենայավարը եղել է Աբգար Միքայելյանը (1884 թվականի մարտի 10- 1973 թվականի մարտի 24)։ Զրահագնացքը պատկերված է 1931 թվականին Լենինականում տեղադրված «Մայիսյան ապստամբության հերոսներին» նվիրված քանդակի վրա, որի քանդակագործն է Արա Սարգսյանը[1]։ Այն կառուցված է բազալտից և գրանիտից[2] և համարվում է ՀԽՍՀ առաջին նշանակալի հուշարձանը[1]։ Զրահագնացքին են նվիրված բանաստեղծ Եղիշե Չարենցի «Վարդան Զորավար զրահագնացք» պոեմը, որը գրվել է 1925 թվականին[3]։

Վարդան զորավար զրահագնացք
Մայիսյան ապստամբությանը նվիրված հուշարձանը Գյումրիում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ереван — Ленинакан — Артик». abm.am. Армянское Бюро путешествий. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  2. «Иллюстрации». nn-dom.ru. Памятники архитектуры и культуры. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  3. Агабабян Сурен. Егише Чаренц: Очерк творчества. — М.: Советский писатель, 1982. — С. 332. — 360 с.