Վարդան Ղուկասյան (վիրաբույժ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Ղուկասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Իշխանի Ղուկասյան (մայիսի 2, 1947(1947-05-02)[1], Մարտակերտ), հայ վիրաբույժ։

Վարդան Ղուկասյան
Ծնվել էմայիսի 2, 1947(1947-05-02)[1] (77 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ

Կենսագրություն

խմբագրել

Վարդան Ղուկասյանը ծնվել է 2 մայիսի 1947 թվական Մարտակերտում (ԼՂՀ)։ Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1971 թվական), վերապատրաստվել Մոսկվայի, Կիևի, Լենինգրադի, Երևանի բժշկական տարբեր կենտրոններում (1975-1988 թվականներին)։ 1971-1972 թվականներին՝ Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերի վիրաբույժ, 1972 թվականից՝ մարզային (այժմ՝ հանրապետական) հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ, ապա՝ գլխավոր բժիշկ։

1988-1994 թվականին հանրապետական հիվանդանոցում, ռազմադաշտային շարժական հոսպիտալներում (Մարտունի, Հադրութ) բուժել և վիրահատել է հարյուրավոր հիվանդ և վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։ Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունների ժամանակ Վ. Մարությանի հետ բուժադասարկում է կազմակերպել մարզկոմի շենքի նկուղում։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» և «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։