Վարդան Դեմիրճյան

հայ եկեղեցական գործիչ, արքեպիսկոպոս, մատենագետ, խմբագիր

Վարդան Դեմիրճյան (ավազանի անունը՝ Հովսեփ, ապրիլի 20, 1939(1939-04-20), Բեյրութ, Լիբանան - սեպտեմբերի 9, 2004(2004-09-09), Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), եկեղեցական գործիչ, արքեպիսկոպոս, մատենագետ, խմբագիր։

Վարդան Դեմիրճյան
Ծնվել էապրիլի 20, 1939(1939-04-20)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էսեպտեմբերի 9, 2004(2004-09-09) (65 տարեկան)
Մահվան վայրԱնթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՍուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտությունքահանա, բանասեր, մատենագետ և խմբագիր
ԱշխատավայրԱտրպատականի թեմ և Հունաստանի հայոց թեմ

Կենսագրություն խմբագրել

1952-1958 թվականներին Վարդան Դեմիրճյանը սովորել է Անթիլիասի դպրեվանքում, իսկ 1958-1961 թվականներին հետևել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի աստվածաբանության և իմաստասիրության դասընթացներին։ Եղել է Անթիլիասի Մայրավանքի տպարանի, ապա՝ գրատան վարիչ, 1961-1963 թվականներին՝ Հայաստանյայց եկեղեցու կիրակնօրյա վարժարանների վարիչ-տնօրեն և «Դրազարկ» տարեգրքի հիմնադիր-խմբագիր[1][2]։

1963-1969 թվականներին Վարդան Դեմիրճյանը եղել է Ատրպատականի, 1969-1971 թվականներին՝ Հունաստանի հայոց թեմերի առաջնորդ։ 1972 թվականից գործել է Անթիլիասում, 1977 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1982-1984 թվականներին եղել է «Նոր Այնթապ» պարբերականի խմբագիրը, ցկյանս վարել է մատենադարանի և թանգարանի տնօրենի պաշտոնները[1][2]։

Աշխատություններ խմբագրել

Վարդան Դեմիրճյանը կազմել է «Ցուցակ ձեռագրաց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան» (1959), «Ցուցակ ձեռագրաց Թաւրիզի Մելիք-Թանգեան ազգային եկեղեցական թանգարանի» (1977, Անթիլիաս) մատենագիտությունները, «Ծաղկեփունջ քարոզներու եւ ուսումնասիրութիւններու (1957-1981)» (1981, Բեյրութ, «Տոնիկյան» տպարան), «Դիմաստուերներ» (1983, Բեյրութ, «Արազ» տպարան) ուսումնասիրությունները[1]։

Աշխատակցել է «Հասկ» և այլ պարբերականների[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 336. ISBN 978-5-89700-042-5.
  2. 2,0 2,1 «ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Վարդան Տէմիրճեան».

Աղբյուրներ խմբագրել

  • «Մահագրական. Տ. Վարդան Ս. Արք. Տէմիրճեան (1939-2004)», Հայկազեան Հայագիտական Հանդէս, հատոր ԻԴ, 2004, էջեր 415-417։