Արմենակ Վարդանյան
հայ քանդակագործ
(Վերահղված է Վարդանյան Արմենակից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմենակ Վարդանյան (այլ կիրառումներ)
Արմենակ Երեմի Վարդանյան (հունվարի 1, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Արմենակ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1973) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1989) |
Ստեղծագործություն(ներ) | Միմինո |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ծնողներ | հայր՝ Երեմ Վարդանյան |
ՀՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի որդին է։
Կենսագրություն
խմբագրել1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1989 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[1]։
Ստեղծագործություններ
խմբագրելՍտեղծագործում է դեկորատիվ-մոնումենտալ քանդակի, մանրաքանդակի բնագավառներում։
- «Սումգայիթ», հարթաքանդակներ, շամոտ, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1988
- «Դիմակներ», 1982, բարձրաքանդակներ, բազալտ
- «Քավարանի դուռը», հարթաքանդակ, Դանթեին նվիրված մրցույթի մրցանակ
- «Դրախտի դուռը», հարթաքանդակ, բրոնզ, նույն մրցույթի ոսկե մեդալ՝ 1996
- «Դոն Կիխոտը և Սանչո Պանսան», 2000, քանդակ, բրոնզ
- «Տրոյական ձի», 2002, քանդակ, բրոնզ
- «Ադամն ու Եվան», 2004, քանդակ, բրոնզ
- «Միմինո» հուշարձան (քանդակում անմահացել են Ֆրունզիկ Մկրտչյանը, Եվգենի Լեոնովը և Վախթանգ Կիկաբիձեն), 2011, Դիլիջան[2]
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ է ունեցել Լոզանում (1991), Լոս Անջելեսում (1993), Փարիզում (1996-2002)։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ՌԴ գեղարվեստի ակադեմիայում, Ռավեննայի Դանթեի թանգարանում և այլուր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Հուշարձան նվիրված «Միմինո» ֆիլմին (Դիլիջան)