Վարդակակաչ Ֆլորենսկու

բույսերի տեսակ
Վարդակակաչ Ֆլորենսկու
Վարդակակաչ Ֆլորենսկու
Վարդակակաչ Ֆլորենսկու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Շուշանածաղկավորներ (Liliales)
Ընտանիք Շուշանազգիներ (Liliaceae)
Ենթաընտանիք Շուշանայիններ (Lilioideae)
Ցեղ Վարդակակաչ (Tulipa)
Տեսակ Վարդակակաչ Ֆլորենսկու (T. florenskyi)
Միջազգային անվանում
Tulipa florenskyi

Վարդակակաչ Ֆլորենսկու (լատին․՝ Tulipa florenskyi), շուշանազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-20 սմ բարձրությամբ, գեղազարդային բազմամյա սոխուկավոր բույս է։ Սոխուկի թեփուկները առսեղմ մազոտ են։ Ցողունը բարակ է և մերկ։ 8-10,5 սմ երկարությամբ տերևները թխակապույտ են, ալիքավոր եզրերով, սրանման, հաճախ հետ թեքված և սովարաբար երկարությամբ ծալված։ 3-5 սմ տրամագծով միայնակ ծաղիկը մեծ է, մուգ կարմիր կամ լիմոնի դեղին։ Ծաղկապատի մասերը դեղին են, դեղնածաղկի մոտ՝ մոխրագույն պուտով կամ առանց պուտի։ Առէջաթելերը մերկ են և սև։ Տուփիկն ունի սրացած կտուց[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Ագարակ, Մեղրի, Կարճևան, Շվանիձոր, Նյուվադի)։ Աճում է նաև Նախիջևանում, Հարավարևմտյան Ադրբեջանում և Արևմտյան Իրանում (Շախպուր)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 550-1000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր քարքարոտ և կավային լանջերին, շիբլյակում և արիդային նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Անհետացման հիմնական պատճառը ծաղկեփնջերի համար իրականացվող հավաքն է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակ ավանի շրջակայքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդակակաչ Ֆլորենսկու» հոդվածին։