Վատրոսլավ Լիսինսկի
Վատրոսլավ Լիսինսկի (խորվ.՝ Vatroslav Lisinski, հուլիսի 8, 1819[1] կամ օգոստոսի 3, 1819[2], Զագրեբ, Kingdom of Dalmatia և Ավստրիական կայսրություն - մայիսի 31, 1854[1][2][3][…], Զագրեբ, Kingdom of Dalmatia և Ավստրիական կայսրություն), խորվաթ կոմպոզիտոր, «նոր խորվաթական և հարավսլավոնական երաժշտության հիմնադիր» (ինչպես գրված է նրա շիրիմին): Իսկական անունը եղել է Իգանց Ֆուկս (գերմ.՝ Ignaz Fuchs), 1850 թվականին վերցրել է խորվաթական անուն, ազգանուն[4]:
Վատրոսլավ Լիսինսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 8, 1819[1] կամ օգոստոսի 3, 1819[2] Զագրեբ Kingdom of Dalmatia կամ Ավստրիական կայսրություն |
Երկիր | Խորվաթիա |
Մահացել է | մայիսի 31, 1854[1][2][3][…] (34 տարեկան) Զագրեբ Kingdom of Dalmatia կամ Ավստրիական կայսրություն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դասական երաժիշտ |
Vatroslav Lisinski Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Վատրոսլավ Լիսինսկին ծնվել է 1819 թվականին Զագրեբում, հրեական ընտանիքում[5][6]: Միաժամանակ Զագրեբի գերագույն դատարանում աշխատել է որպես գրագիր: 1838-1842 թվականներին Զագրեբում ուսանել է փիլիսոփայություն և իրավունք, միաժամանակ երաժշտության դասեր է առել երաժշտական դպրոցի տնօրեն Յուրայ Կարլո Վիսներ-Մորգենշտերնի մոտ: 1841 թվականին հանդես է եկել իր առաջին երաժշտական ստեղծագործությամբ: Լինսկին հեղինակել է առաջին խորվաթական օպերան՝ «Սեր և չարություն» (խորվ.՝ Ljubav i zloba)[7], Պորին օպերան (1851), ինչպես նաև բազմաթիվ ստեղծագործություններ նվագախմբի, երգչախմբի և մենակատարների համար:
Լիսինսկին եղել է իլիրիզմ շարժման հիմնադիրներից մեկը. շարժում, որն Ավստրո-հունգարական կառավարման ժամանակաշրջանում կարևորում էր խորվաթական, հարավսլավոնական մշակութային ժառանգությունը:
ՄահԽմբագրել
Լիսինսկին մահացել է Զագրեբում 1854 թվականի մայիսի 31-ին: Թաղված է Միրոգոյ գերեզմանատանը[8]:
ՀիշատակԽմբագրել
- Զագրեբի համերգասրահն անվանվել է Վատրոսլավ Լիսինսկու անունով
- EuroNight 498/499 Զագրեբն ու Մյունխենը իրար միացնող միջազգային գնացքն անվանվել է Լիսինսկու անունով
ԳրականությունԽմբագրել
- Constantin von Wurzbach: Lisinský, Vatroslav. In: Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. 15. Theil. Kaiserlich-königliche Hof- und Staatsdruckerei, Wien 1866, S. 238–241 (Digitalisat).
- Šeper: Lisinski Vatroslav. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (ÖBL). Band 5, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1972, S. 241 f. (odkazy na strany 241, 242).
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Lisinský, Vatroslav (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 15. — S. 238.
- ↑ 3,0 3,1 3,2 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ Kalogjera-Brkić Ivana (2009-07-26)։ «I'm not minister for the money, I already have my millions» (խորվաթերեն)։ Jutarnji list։ Վերցված է 2010-07-15։ «Obiteljskoj lozi po očevoj strani pripada i Vatroslav Lisinski, pristaša ilirskog pokreta, pravim imenom Ignac Fuchs. ("To family line on my father's side belongs Lisinski, a supporter of the Illyrian movement, whose real name was Ignac Fuchs")»
- ↑ Beus-Richembergh Goran։ «Croatian God German» (խորվաթերեն)։ Matica hrvatska։ Վերցված է 2010-07-15։ «Vatroslav Lisinski, pravim imenom Ignaz Fuchs, bio je njemačko-židovskog podrijetla,... ("Vatroslav Lisinski, real name Ignaz Fuchs, was of German-Jewish origin, ...")»
- ↑ Polimac Nenad (2009-12-23)։ «Titula izdanja godine za blistavo restaurirani film» (խորվաթերեն)։ Jutarnji list։ Վերցված է 2012-07-10։ «Prvi hrvatski operni skladatelj Vatroslav Lisinski, zapravo zvao Ignac Fuchs i bio je podrijetlom Židov. ("The first Croatian opera composer Vatroslav Lisinski, real name Ignac Fuchs was a Jew by origin.")»
- ↑ http://www.hnk.hr/o_kazalistu/povijest/opera
- ↑ Gradska groblja Zagreb: Vatroslav Lisinski - pod ilir, Mirogoj RKT-908-PAVVEL-1
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վատրոսլավ Լիսինսկի կատեգորիայում։ |