Վասիլ Փիրադով

հայ նկարիչ

Վասիլ Բոգդանի Փիրադով (1865, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1918, Բաքու, Բաքվի նահանգ), հայ գեղանկարիչ։

Վասիլ Փիրադով
Ծնվել է1865
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1918
Մահվան վայրԲաքու, Բաքվի նահանգ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1892)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1887-1892 թվականներին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Պ. Չիստյակովին և Իլյա Ռեպինին։ Հիմնականում դիմանկարիչ է։ Զբաղվել է նաև մանկավարժությամբ, նկարչություն է դասավանդել Թիֆլիսում, 1907 թվականին՝ Բաքվում, որտեղ հաճախ կազմակերպել է իր և աշակերտների աշխատանքների ցուցահանդեսներ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Ծերունու դիմանկար»
  • «Նեգր»
  • «Գնչուհի»
  • «Տղայի դիմանկար»
  • «Մոր դիմանկար»
  • «Որսորդներ»
  • «Կովկասյան տիպեր»
  • «Ինքնադիմանկար»
  • «Քրդուհի»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վասիլ Փիրադովի ստեղծագործություններից Հայաստանի ազգային պատկերասրահում
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան