Վասիլ Կիրկով
Վասիլ Կիրկով (մայիսի 15, 1870, Կառլովո, Պլովդիվի մարզ, Բուլղարիա - նոյեմբերի 18, 1931, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի դերասան։
Վասիլ Կիրկով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1870 |
Ծննդավայր | Կառլովո, Պլովդիվի մարզ, Բուլղարիա |
Մահացել է | նոյեմբերի 18, 1931 (61 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
1892 թվականից աշխատել է «Արցունք և ծիծաղ» թատրոնում (Սոֆիա, 1904 թվականից՝ ժողովրդական թատրոն)։ Բուլղարիայի առաջին պրոֆեսիոնալ դերասաններից և ազգային թատրոնի ռոմանտիկական ուղղության նշանավոր ներկայացուցիչ։ Մեծ ողբերգականությամբ է կատարել Համլետի (Շեքսպիրի «Համլետ»), Ֆերդինանդի (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Նեխլյուդովի («Հարություն», ըստ Լև Տոլստոյի) դերերը։
ԱղբյուրներըԽմբագրել
- Հանրագիտարան Բուլղարիա' հատոր 3, հրատարակչություն գիտությունների ակադեմիայի, Սոֆիա, 1982
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 461)։ |