Վասիլ Իլյոսկի

մակեդոնացի գրող

Վասիլ Իլյոսկի (մակեդ.՝ Васил Иљоски, դեկտեմբերի 20, 1902(1902-12-20), Կրուշևո, Kruševo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա - նոյեմբերի 1, 1995(1995-11-01), Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի գրող, դրամատուրգ, պրոֆեսոր, մակեդոնական գրականության կարևորագույն ներկայացուցիչներից, Մակեդոնիայի գրողների միության հիմնադիրներից, Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1967):

Վասիլ Իլյոսկի
Vasil Iljoski na Mostot na umetnosta (2).JPG
Ծնվել էդեկտեմբերի 20, 1902(1902-12-20)
ԾննդավայրԿրուշևո, Kruševo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էնոյեմբերի 1, 1995(1995-11-01) (92 տարեկան)
Վախճանի վայրՍկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունգրող
Լեզումակեդոներեն[1]
ՔաղաքացիությունFlag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա
ԿրթությունՍկոպյեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
ԱնդամակցությունՄակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա
Vasil Iljoski (Bridge of Arts) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վասիլ Իլյոսկին ծնվել է 1902 թվականին Կրուշևոյում[2]: Մանուկ հասակում տեղափոխվել է Կումանովո, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը: Հորն օգնել է իրենց ընտանեկան բիզնեսում, սակայն այն չի ընդունել որպես իր ապագա մասնագիտություն: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սկոպյեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ: Կարիերայի սկզբում աշխատել է Կումանովոյի քաղաքային վարժարանում: Եղել է Սկոպյեի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի պրոֆեսոր[2]:

Վասիլ Իլյոսկու «Դասալիքը» պիեսը, որը հայտնի է որպես «Lenče Kumanovče», 1928 թվականին բեմականացվել է Սկոպյեի թատրոնում և համարվում է մակեդոներեն գրված առաջին պիեսներից մեկը:

 
Վասիլ Իլյոսկու արձանը Արվեստի կամուրջի վրա

ՍտեղծագործություններԽմբագրել

Հեղինակ է բազմաթիվ դրամաների, կատակերգությունների, էսսեների:

  • «Դասալիքը» - "Бегалка", տպագրվել է 1926 թվականին[3] and it is known as "Lenče Kumanovče"
  • «Չորբացի Տեոդոս» - "Чорбаџи Теодос", տպագրվել է 1937 թվականին[4]
  • «ՈՒսանողի արկածները» "Ученичка авантура", տպագրվել է 1939 թվականին
  • «Գրասենյակ գործազուրկի համար» "Биро за безработни"
  • «Գրի՛ր, Պանչե» - "Пиши, Панче", տպագրվել է 1947 թվականին
  • «Երկուսը մեկի դեմ» - "Два спрема еден", տպագրվել է 1952 թվականին
  • «Պատիվ» - "Чест" տպագրվել է 1953[5]
  • «Կուզման Կապիդան» - "Кузман Капидан", տպագրվել է 1954 թվականին
  • "«Հայր և որդի» - "Син и татко", տպագրվել է 1955. թվականին
  • «Արյունոտ քար» - "Окрвавен камен", տպագրվել է 1968 թվականին
  • «Հարսանիք» - "Свадба", տպագրվել է 1976 թվականին
  • «Մահ հանուն կյանքի» - "Смрт за живот", տպագրվել է 1988 թվականին
  • «Երիտասարդ որդիներ»- "Млади синови"

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Сталев Георги (1995)։ Нада Манојловиќ, ed.։ Литература (Macedonian)։ Скопје: Просветни дело։ էջեր 118–124 
  3. Begalka, Vasil Iljoski
  4. Čorbadži Teodos, Vasil Iljoski
  5. Čest, Vasil Iljoski

Արտաքին հղումներԽմբագրել