Արվեստի կամուրջ (մակեդոներեն՝ Мост на уметноста, (mɔst na uˈmɛtnosta)), հետիոտների համար նախատեսված կամուրջ Մակեդոնիայի Հանրապետությունում, Սկոպյեի կենտրոնում՝ Վարդար գետի վրա։ Կամրջի ստեղծման նախագիծը մեկնարկել է 2013 թվականին[1]։ Կամուրջն աչքի է ընկնում իր վրա տեղադրված մակեդոնացի արվեստագետների ու երաժիշտների արձաններով։ Այն կառուցվել է որպես «Սկոպյե 2014» ծրագրի մաս՝ 2,5 միլիոն եվրո արժեքով։ Կամրջի վրա կան 29 քանդակներ, 14 քանդակ յուրաքանչյուր կողմում, մեկը՝ կենտրոնում (Միլադինով եղբայրներ)։ Կամուրջն ունի 83 մետր երկարություն և 9,2 մետր լայնություն, իսկ կենտրոնական մասում՝ 12 մետր լայնություն[2]։ Կամրջի ստեղծման նախագծի հեղինակներ են Կոստա և Վիկորյա Մանգարովսկիները[3], շինարարական աշխատանքներն իրականացրել է «Բետոն» ընկերությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել