«Վասիլյոկ» (ռուս.՝ Василёк), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1973 թվականին[1]։ Տևողությունը 10 րոպե 18 վայրկյան է։

Վասիլյոկ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՍտելլա Արիստակեսովա
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Վինոկուրով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն618 վայրկյան
Թվական1973

Սյուժե խմբագրել

Վասիլյոկ անունով տղայի պապը, որի անունը նույնպես Վասիլի էր, շատ ժամանակ առաջ զոհվել էր պատերազմում։ Տղան իր ընկեր ձուկի հետ գնում է պապին փնտրելու։ Ճանապարհին նրանք հանդիպում են հետևակային զինվորների։ Տղան հարցնում է նրանց, թե արդյոք նրանք չեն տեսել պապին՝ Վասիլի Պետրովին։ Հետևակայիններն ասում են, որ չեն տեսել։ Տղան ու ձիուկը շարունակում են ճանապարհը և հանդիպում են ինքնաթիռի ու օդաչուի, տղան հարցնում է, բայց օդաչուն էլ չէր տեսել իր պապին։ Տղան ու քուռակը գնում են և հասնում ափին։ Ճանապարհը շարունակել այլևս հնարավոր չէ։ Վշտացած տղան նստում է ափին։ Կողքով անցնում է մի ծեր նավաստի։ Տղան ասում է. «Դե դուք հաստատ չեք տեսել պապիս՝ Վասիլի Պետրովին»։ Նավաստին պատասխանում է. «Ոնց չեմ տեսել, տեսել եմ»։ Մոտ է լողում սպիտակ շոգենավ, որի վրա գրված է՝ «Վասիլի Պետրով»։ Տղան կանգնում է ղեկի մոտ, և նավով վերադառնում իր գյուղ։

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ժաննա Վիտենզոն
  • Ռեժիսոր՝ Ստելլա Արիստակեսովա
  • Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Վինուկուրով Վ. Գիլյարովա
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Բոտյարով
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Եվգենի Ագրանովիչ
  • Օպերատոր՝ Ն. Կլիմովա
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Ռեժիսորի օգնական՝ Տ. Դոմբրովսկայա
  • Մոնտաժող՝ Ե. Տերտիչնայա
  • Նկարիչ-մուլտիպիկատորներ՝ Վլադիմիր Զարուբին, Ռենատա Միրենկովա, Հովսեփ Կուրոյան, Օլգա Օռլովա, Լեոնիդ Կայուկով, Օլեգ Կոմարով
  • Դերերը հնչունավորել են՝
    • Սվետլանա Խառլապ - Վասիլյոկ
    • Նինա Նիկիտինա - Տատիկ
    • Նիկոլայ Գրաբբե - Նավավար
    • Վլադիմիր Գերասիմով
    • Գարրի Բարդին
    • Մարիա Վինոգրադովա - Կարմրահեր տղա
    • Վլադիմիր Ֆերապոնտով
  • Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
  • Ֆիլմի տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վասիլյոկ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Արտաքին հղումներ խմբագրել