Վասիլի Դանիլովիչ Գինդենբուրգ (ռուս.՝ Василий Данилович Гинденбург, բելառուս․՝ Васіль Данілавіч Гіндэнбург, Վիլհելմ Հինդենբուրգ, գերմ.՝ Willhelm Hindenburg, 1799[1], Մինսկ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18 (մարտի 2), 1877[1], Մինսկ, Ռուսական կայսրություն[1]), ռուսաստանցի (բելառուս) բժիշկ։

Վասիլի Գինդենբուրգ
Ծնվել է1799[1]
ԾննդավայրՄինսկ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 18 (մարտի 2), 1877[1]
Մահվան վայրՄինսկ, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄինսկի արական գիմնազիա և Վիլնյուսի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1821)
Մասնագիտությունմանկաբարձ և բժիշկ
ԱնդամակցությունQ118234294?
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
և մեդալ «1853-1856 թվականների պատերազմի հիշատակին»

Կենսագրություն խմբագրել

Վասիլի Հինդենբուրգը ծնվել է 1799 թվականին Մինսկ քաղաքում։ Բժշկական կրթությունը ստացել է Վիլնայի համալսարանում, որն ավարտել է 1821 թվականին, որից հետո բժշկական պրակտիկայով զբաղվել է Մինսկի նահանգում[2]։

1825 թվականին նշանակվել է Ելնյայի շրջանային բժիշկ (Սմոլենսկի նահանգ) (այստեղ նա բուժել է մեծանուն կոմպոզիտոր Միխայիլ Իվանովիչ Գլինկային, որն իր «Նոթերում» նրան անվանում է «մեր բարի շրջանային բժիշկը»[3]), իսկ 1833 թվականին՝ Մինսկի բժշկական վարչության մանկաբարձ[2][4]։

1840 թվականին Վ. Դ. Հինդենբուրգը զբաղեցրել է նաև բանտային բժշկի պաշտոնը։ Նա եղել է Մինսկի բժիշկների ընկերության անդամ և որոշ ժամանակ կատարել է նախագահի պարտականությունները։ Նա հասարակության մեջ այնպիսի ժողովրդականություն էր վայելում, որ երբ 1871 թվականին նշվում էր նրա 50-ամյակը, Մինսկի արական գիմնազիայում հիմնվեց նրա անվան կրթաթոշակ[2][4]։

Վասիլի Դանիլովիչ Հինդենբուրգը մահացել է 1877 թվականի փետրվարի 18-ին իր ծննդավայրում։ Նրա թաղման արարողությանը մասնակցել են տարբեր ազգությունների հազարավոր մարդիկ, նրա հոգեհանգիստն անցկացրել են ինչպես լյութերական հոգևորականները, այնպես էլ հրեա ռաբբիները[2][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://amburger.ios-regensburg.de/index.php?id=57553
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Гинденбург, Василий Данилович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  3. «Записки» M. И. Глинки
  4. 4,0 4,1 4,2 «Гинденбург Василий Данилович (1799 - 18 февраля 1877)». slonimsmc.grodno.by. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • «Wielka encyklopedya powszechna illustrowana», XXVII-XXVIII, 995.
  • Адрес-календари.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Գինդենբուրգ» հոդվածին։