Վասիլի Ամաշուկելի (վրաց.՝ ვასილ ამაშუკელი, մարտի 14, 1886(1886-03-14), Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1977(1977-12-01), Թբիլիսի, ԽՍՀՄ), վրացի կինոռեժիսոր։ Վրացական կինոարվեստի առաջին գործիչներից մեկը։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1974)։

Վասիլի Ամաշուկելի
վրաց.՝ ვასილ ამაშუკელი
Ծնվել էմարտի 14, 1886(1886-03-14)
ԾննդավայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1977(1977-12-01) (91 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0024093

Կենսագրություն խմբագրել

Քութայիսում սովորել է Վասիլ Թամարաշվիլիի Արվեստի դպրոցում։ 1908 թվականին Մոսկվայում ավարտել է ֆրանսիական «Գոմոն» կինոընկերության կազմակերպած դասընթացը։ Առաջինն է, որ Վրաստանի նկարահանել է վավերագրական ֆիլմեր։

Վասիլի Ամաշուկելին որպես կինոմեխանիկ աշխատել է Բաքվում։ 1907 թվականին Վասիլի Ամաշուկելին Բաքվում նկարահանել է նավթի արդյունաբերությանը նվիրված մի քանի ֆիլմեր՝ «Ածխի տեղափոխումը», «Աշխատանքը նավթահորերում» և «Նավթի հանումը»։ Նույն թվականին նա նկարահանել է «Բաքվի շուկաների տիպերը» վավերագրական կարճ ֆիլմն ու «Ծովափին զբոսնելիս» ֆիլմը (չի պահպանվել)։ Պահպանվել է 1908 թվականի մայիսի 15-ով թվագրված մի փաստաթուղթ, որով տպարանի տնօրենը դիմում է Ամաշուկելիի՝ խնդրելով տպարանի աշխատողներին թույլ տալ անվճար ներկա գտնվել կինոցուցադրություններին։ Այդ օրը նշվում է որպես Վրաստանի կինեմատոգրաֆիայի «ծննդյան օր»[1]։

190-1912 թվականներին Վասիլի Ամուշակելին նկարահանել է մի շարք ֆիլմեր՝ «Nakhet tqveni sakhe», «Քութայիսի բնապատկերներ», «Քութայիսի այգին» (1911 թվական) և «Ակակի Ծերեթելիի ճամփորդությունը դեպի Ռաճա-Լեչխում» (1912 թվական)։ Վերջինս Վասիլի Ամաշուկելիի նկարահանած միակ լիամետրաժ ֆիլմն է[2]։ Նրանում ներկայացվում է Ակակի Ծերեթելիի ճանապարհորդությունը Իմերեթի լեռնային շրջաններում։ Կան վկայություններ, որ Ծերեթելին գործուն մասնակցություն է ունեցել ֆիլմի ստեղծմանը և բարձր է գնահատել այն[3]։ Ֆիլմի՝ 1500 մետր երկարություն ունեցող կինոժապավենից պահպանվել է միայն 400 մետրը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Дэви Бердзенишвили, Достояние человечества(չաշխատող հղում)
  2. Проблемы и надежды столетнего грузинского кино(չաշխատող հղում)
  3. Взаимосвязь искусств в культуре Грузии
  4. «Лиана Хоштария, «По следам первого кинопутешествия», Вечерний Тбилиси, № 18 15 - 17 февраля 2003». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Ամաշուկելի» հոդվածին։