Վասիլիսիս Սոֆիաս պողոտա
Վասիլիսիս Սոֆիաս պողոտա (հունարեն՝ Λεωφόρος Βασιλίσσης Σοφίας), Աթենքի կենտրոնական պողոտա, որը գտնվում է ամենաթանկ շրջաններից մեկում։ Հարևան է Կոլոնակի և կունտուրիոտական շրջաններին։ Պողոտայի երկարությունը 3 կմ է։
Վասիլիսիս Սոֆիաս պողոտա | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Աթենքի մունիցիպալիտետ |
Երկարություն | 2,8 կմ |
Անվանվել է | Սոֆյա Պրուսացի |

Անվանում
խմբագրելՌուսերենից թարգմանաբար նշանակում է Թագուհի Սոֆյայի՝ հույն թագավոր Կոնստանտին Առաջինի կնոջ պողոտա։
2006 թվականին առաջարկվեց անվանափոխել պողոտան և կոչել հույն քաղաքական գործիչ՝ Անդրեաս Պապանդրեի անունով։ Զուգահեռաբար պետական մարմիններն ցանկացել են պողոտան կոչել Կոնստանտին Կարամանլիսի անունով[1]։
Խաչմերուկ
խմբագրելՎասիլիսիս Սոֆիաս պողոտան սկսվում է Ամալիաս պողոտայի և Պանեպիստիմիու փողոցի հատման կետում և ավարտվում է Ալեքսանդրաս, Կիֆիսիաս և Մեսոգիոն պողոտաների, ինչպես նաև Ֆիդիփիդ փողոցի հետ հատումով։ Պողոտայի մասերն են՝ հին հատված GR-1-ը և GR-54-ը։
Կարևոր կառույցներ
խմբագրելՎասիլիսիս Սոֆիաս պողոտայի վրա են գտնվում Հունական պառլամենտի ապարանքը, Ազգային այգին, Ռազմական թանգարանը, Բենակի թանգարանը[2], Բրիտանական և քրիստոնեական թանգարանը, Ազգային պատկերասրահը, Սարոգլիո ապարանքը, Աթենքի «Մեգարոն» համերգային դահլիճը, Hilton հյուրանոցը[3], Եգիպտոսի, Արգենտինայի, Դանիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Մալթայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի և Չիլիի դեսպանատունը։