Բենակի թանգարան (հուն․՝ Μουσείο Μπενάκη), թանգարան Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Հիմնադրվել է 1930 թվականին Անտոնիս Բենակիսի կողմից ի հիշատակ իր հոր՝ Էմանուիլ Բենակիսի։ Թանգարանի հավաքածուն ներառում է հունական արվեստի գործեր նախապատմական ժամանակներից մինչև նոր ժամանակներ, ասիական արվեստի ընդարձակ հավաքածու։ Թանգարանում տեղի են ունենում պարբերական ցուցահանդեսներ։ Չնայած թանգարանն ի սկզբանե ունեցել է իսլամական արվեստի նմուշներ, չինական ճենապակի, խաղալիքներ ներառող հավաքածու, 2000 թվականի վերաբացումից հետո ստեղծվել են կից թանգարաններ (satellite museums), որոնք ուշադրությունը կենտրոնացնում են հատուկ հավաքածուների վրա՝ թույլ տալով հիմնական թանգարանին կենտրոնանալ պատմական հունական մշակույթի վրա։

Բենակի թանգարան
Տեսակպատկերասրահ և թանգարան
Երկիր Հունաստան[1]
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ[1]
ՎայրKolonaki?[1]
Կազմված էNikos Chatzikyriakos-Gikas Art Gallery?[2], Benaki museum of Islamic art?[3], Delta house?[4], Photograph archives, Benaki museum?[5] և Yannis Pappas Studio?[6]
ՀասցեКоумбари 1, Атина
Հիմնադրվել է1930
ՀիմնադիրԱնտոնիս Բենակիս[1]
Այցելուներ141 810 մարդ (2015)[7]
Հավաքածուի չափս120 000 ցուցանմուշ[8]
Կայքbenaki.org/index.php?lang=en(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Աթենքի կամպուս խմբագրել

Թանգարանի հիմնական վայրը Բենակիսի տունն է, որը գտնվում է Աթենքի ազգային այգու դիմաց՝ Վասիլիսիս Սոֆիաս պողոտայում։ 1931 թվականին Բենակիսն Աթենքի իր ընտանիքի տունն ու իսլամական և բյուզանդական ավելի քան 37000 ցուցանմուշներ նվիրաբերել է թանգարանին։ 1970-ական թվականներին հավաքածուն համալրվել է ավելի քան 9000 հնագիտական նմուշներով[9]։ Բենակիսը թանգարանում ակտիվ գործունեություն է ծավալել մինչև իր մահը[10]։ Անգելո Դելիվորիասի տնօրինության օրոք թանգարանի հավաքածուն համալրվել է ավելի քան 60000 ցուցանմուշներով՝ գրքեր, փաստաթղթեր, որոնց մի մասը գնվել է, մյուս մասը նվիրատվություններ են[9][11]։

Թանգարանի հավաքածուի մի մասը ներկայացվել է տարբեր երկրներում, այդ թվում՝ 2008 թվականին Կանադայում[12], 1959 թվականին Սմիթսոնյան ինստիտուտի հետ համագործակցությամբ ԱՄՆ-ում[13], 2005 թվականին հին հունական ոսկե գավաթն առաջին անգամ հանվել է Հունաստանից և ցուցադրվել Սիդնեյի Էլեկտրակայանի թանգարանում և Մելբուրնի Ներգաղթի թանգարանում[14]։

2000 թվականի վերաբացում խմբագրել

20 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգումից հետո երկրաշարժից վնասված Բենակի թանգարանը 2000 թվականին վերաբացվել է[9][11]։

Կից թանգարաններ խմբագրել

Տարիների ընթացքում թանգարանին հանգանակություն են բերել տարբեր նվիրատուներ։ Palaio Phaliro-ում գտնվող ծավափնյա Կուլուրա առանձնատանը տեղավորված է թանգարանի Մանկական խաղալիքների հավաքածուն, Կերամեյկոս շրջանում՝ Իսլամական արվեստի հավաքածուն, Nikos Hadjikyriakos-Ghikas-ի թանգարանը գտնվում է Աթենքի կենտրոնում, Պենելոպե Դելտայի տուն-թանգարանը՝ Կիսֆիսիայում, որտեղ ներառված է նաև պատմական արխիվի հավաքածուն։

Բենակիի իսլամական արվեստի հավաքածու խմբագրել

Քանի որ թանգարանի ուշադրության կենտրոնում հունական մշակույթն է, իսլամական արվեստի հավաքածուն 2004 թվականին Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ տեղափոխվել է նոր շենք։ Նոր թանգարանն ունի նաև ժամանակավոր ճանապարհորդող ցուցանմուշների նոր պատկերասրահ[15]։

Իսլամական արվեստի հավաքածուի թանգարանը բացվել է 2004 թվականի հուլիսի 27-ին, զբաղեցնում է ավելի քան 1000 քմ տարածք, որտեղ ներկայացված են կերամիկա, խեցեղեն, մետաղական կառուցվածքներ, ոսկի, փայտե փորագրություններ, ապակեգործություն, տեքստիլ նմուշներ, հուղարկավորության իրեր, զենք ու զրահ։ Հավաքածուն նմուշներ է ներառում Հնդկաստանից, Պարսկաստանից, Միջագետքից, Մերձավոր Արևելքից, Արաբիայից, Եգիպտոսից, Հյուսիսային Աֆրիկայից, Սիցիլիայից, Իսպանիայից, Փոքր Ասիայից[16]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Sabetai, Victoria. (2006) Corpus Vasorum Antiquorum. Greece, Athens, Benaki Museum. Athens։ Research Centre for Antiquity of the Academy of Athens. ISBN 9789604041015.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://dp.iset.gr/en/institution/view.html?id=10953
  2. https://www.benaki.org/index.php?option=com_buildings&view=building&id=17&Itemid=526&lang=en
  3. https://www.benaki.org/index.php?option=com_buildings&view=building&id=15&Itemid=136&lang=el&Itemid=525&lang=en
  4. https://www.benaki.org/index.php?option=com_buildings&view=building&id=25&Itemid=1079&lang=en
  5. https://www.benaki.org/index.php?option=com_collections&view=collection&id=49&Itemid=540&lang=en
  6. https://www.benaki.org/index.php?option=com_buildings&view=building&id=19&Itemid=527&lang=en
  7. https://dspace.lib.ntua.gr/xmlui/bitstream/handle/123456789/44204/ΠΙΝΑΚΑΣ5.1.pdf (հուն.)Ελληνική Στατιστική Αρχή, ΕΜΠ.
  8. https://www.benaki.org/index.php?option=com_buildings&view=landing&Itemid=487&lang=el
  9. 9,0 9,1 9,2 Dina Kyriakidou (2000 թ․ հուլիսի 22). «New Museum Celebrates Greece Through the Ages». The Globe and Mail. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
  10. «A Museum with a Point of View». The New York Times. 1981 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
  11. 11,0 11,1 Frederika Randall (2000 թ․ մայիսի 26). «Reopened Benaki Museum Shows Seven Millennia of Greek Art Treasures». The Wall Street Journal. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
  12. Paul Gessell (2008 թ․ մայիսի 24). «Greeks Bearing Gifts». The Ottawa Citizen. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
  13. «Greek Costumes on Display Here». The New York Times. 1959 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
  14. «A Cup Commeth». The Age. 2005 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
  15. Victoria Kyriakopoulous (2004 թ․ օգոստոսի 8). «Athens Shows off its Olympic Face-lift». The San Francisco Chronicle. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
  16. Mona Khazindar (2005 թ․ հունվարի 8). «Islamic Arts in Athens». Arab News. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենակի թանգարան» հոդվածին։