Վան Ի (չին. պարզ. 王毅, փինյին Wáng Yì, ծնվ. հոկտեմբերի 19, 1953 թվական, Պեկին, ՉԺՀ), չինացի պետական գործիչ, 2013 թվականի մարտից ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարն է։

Վան Ի
王毅
(11-րդ) ՉԺՀ արտաքին գործերի նախարար
 մարտի 16, 2013 թվական
Նախորդող Յան Ցզեչի
 
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Տնտեսագիտության մագիստրոս[1]
Մասնագիտություն՝ դիվանագետ, տնտեսագետ
Ծննդյան օր հոկտեմբերի 19, 1953 թվական
Ծննդավայր Պեկին, ՉԺՀ
Քաղաքացիություն  Չինաստան
 
Կայք՝ gov.cn/guowuyuan/wangyi/index.htm
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պակիստանի շքանշան կոմանդոր Հունգարիայի ծառայությունների շքանշանի աստղով Բևեռային աստղի շքանշան[3] «Դանաքեր» օրդեն և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մեդալ[2]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1953 թվականի հոկտեմբերին Պեկինում, և դպրոցն ավարտելուց հետո 8 տարի աշխատել է Հեյլունցզյան շինարարության և արտադրության մասնաշենքում։ 1982 թվականին ավարտել է Պեկինի երկրորդ օտար լեզուների ինստիտուտի Ասիայի և Աֆրիկայի երկրների լեզուների ֆակուլտետը՝ ճապոներենի մասնագիտությամբ և տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ 1982 թվականից նա աշխատում է ՉԺՀ Արտաքին գործերի նախարարությունում որպես գործավար, կցորդ, արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրների վարչության բաժնի պետ և պետի տեղակալ[4]։

1989-1994 թվականներին Ճապոնիայում Չինաստանի դեսպանության խորհրդականը և խորհրդական-բանագնացն էր, 1994-1995 թվականներին Արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրների վարչության փոխտնօրենը, իսկ 1995-1998 թվականներին Արտաքին գործերի նախարարության Ասիական երկրների դեպարտամենտի տնօրենն էր։ 1997 թվականի օգոստոսից մինչև 1998 թվականի փետրվարը Ջորջթաունի համալսարանի դիվանագիտության ուսումնասիրության ինստիտուտում հրավիրվեց որպես գիտաշխատող։ 1999 թվականի սեպտեմբերից խորացված ուսուցում է ստացել Չինաստանի միջազգային հարաբերությունների համալսարանում։

1998-2001 թվականներին աշխատել է որպես Արտաքին գործերի նախարարի օգնական և միաժամանակ արտաքին գործերի նախարարության քաղաքական վերլուծության վարչության տնօրեն, 2001 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, դառնալով արտաքին գործերի նախարարի ամենաերիտասարդ փոխնախարարը ՉԺՀ-ի պատմության մեջ։ 2004 թվականի սեպտեմբերից 2007 թվականի սեպտեմբերը Ճապոնիայում ՉԺՀ-ի դեսպան էր, 2007-2008 թվականներին արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ[5]։ 2008 թվականի հունիսին նշանակվեց Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի և Չինաստանի պետական խորհրդին առընթեր Թայվանի գործերի գրասենյակի ղեկավար[5] և այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 2013 թվականը։

2013 թվականի մարտի 16-ից Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարն է։

Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի 17-րդ և 18-րդ գումարման անդամ է։

Ամուսնացած է Չժոու Էնլայի քարտուղարի դստեր՝ Ցիան Ցիադոունի հետ, և նրանք ունեն մեկ դուստր։

Պարգևներ խմբագրել

  • «Դանակեր» շքանշան (սեպտեմբերի 17, 2015 թվական, Ղրղզստան), Ղրղզստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության միջև համագործակցության ամրապնդման ու զարգացման գործում մեծ ներդրման, այս երկու ժողովուրդների միջև համապարփակ կապի ամրացման, նաև 500 կՎ «Դատկա» ենթակայանի շահագործման, 500 կՎ «Կեմին» ենթակայանի և 500 կՎ «Դատկա-Կեմին» էլեկտրահաղորդման գծերի շինարարության հաջող ավարտի համար[6][7]։
  • Պակիստանի երկրորդ դասի շքանշան (2015 թվական, Պակիստան)[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ван И назначен начальником Канцелярии по делам Тайваня при Госсовете КНР». Жэньминь жибао. 2008 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. Resolución N° 760/016. OTORGAMIENTO DE LA "MEDALLA DE LA REPUBLICA ORIENTAL DEL URUGUAY". MINISTRO DE RELACIONES EXTERIORES DE CHINA. WANG YINational Directorate of Official Printings and Publications.
  3. https://web.archive.org/web/20210729100759/https://www.fmprc.gov.cn/web/gjhdq_676201/gj_676203/yz_676205/1206_676740/xgxw_676746/t142161.shtml
  4. «Министр МИДа». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  5. 5,0 5,1 Ван И назначен начальником Канцелярии по делам Тайваня при Госсовете КНР, Жэньминь жибао (3 июня 2008). Дата обращения 26 октября 2013.
  6. Указ Президента Кыргызской Республики от 17 сентября 2015 года УП № 183 «О награждении государственными наградами Кыргызской Республики»
  7. «Президент А.Атамбаев вручил главе МИД Китая Ван И орден «Данакер»». 2016 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  8. «President confers 'Hilal-e-Pakistan' on Chinese FM | SAMAA». Samaa TV.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.