Վանտու

լեռ Ֆրանսիայի հարավում

Վանտու (ֆր.՝ Ventoux, օքս.՝ Ventor, Ventour), լեռ Ֆրանսիայի հարավում գտնվող պրովանսում։

Վանտու
Տեսակլեռ, hogback? և free flight site?
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Ֆրանսիա
ՎարչատարածքՎոքլյուզ
ԲԾՄ1912 մետր
Հարաբերական բարձրություն1150 մետր[1]
Նյութկրաքար
Կազմված էMont Serein?
ԼեռնաշղթաVaucluse Mountains?
Տեղագրական մեկուսացում61,3 կմ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն

խմբագրել

Բարձրությունը ծովի մակարդակից 1912 մ է, գտնվում է Վոկլյուզ դեպարտամենտի տարածքում՝ Կարպանտրաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: Լեռան գագաթին գտնվում է օդերևութաբանական աստղադիտարան: Արևելքում գտնվում է Դանտել դե Մոնմիրայ լեռնաշղթան:

Պատմություն

խմբագրել

Հայտնի է, որ լեռ այցելել են հնագույն ժամանակներից: 1320-1330-ական թվականներին լեռ այցելել է հայտնի ֆրանսիացի փիլիսոփա Բուրիդանը։ Պաշտոնապես գրանցված առաջին վերելքը կատարել է Կալաբրիացի Վարլամի աշակերտ Ֆրանչեսկո Պետարարկը, որը 1336 թվականի ապրիլի 26-ին իր եղբոր հետ բարձրացել է գագաթը[2]։

Մարդկային միջամտությունը սկսվել է միջնադարից: XII դարից ի վեր լեռան լանջերին շատ անտառներ են կտրվել։ 1860 թվականից անտառների որոշ հատվածներ հսկողության տակ են վերցվել, մի մասը վերականգնվել է: 1990 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ստեղծվել է կենսոլորտային արգելոց (810 կմ2)։ Սովորական բուսականությունը՝ փշոտ ցեղատեսակներ, կաղնի և բոխի, ավելի բարձր՝ գիհի: Մայրի ատլասյանը ներմուծվել է: Անտառներում կա օձակիր թռչուն[3]:

Լեռան լանջերի վրա կառուցվել է ավտոմոբիլային ճանապարհ, որը երբեմն օգտագործվում է որպես հեղինակավոր «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի երթուղու մաս[4]։ Հեծանվավազքի այս փուլի ավարտը տեղի է ունեցել անմիջապես գագաթին, օդերևութաբանական աստղադիտարանի մոտ: 1967 թվականին Վանտա բարձրանալու ժամանակ դոպինգ օգտագործելու պատճառով մահացել է բրիտանացի հեծանվորդ Թոմ Սիմփսոնը[5]։ Այս տեղում հուշարձան է տեղադրվել[6]։ 1900-1976 թվականներին ճանապարհին (բեդուենից մինչև աստղադիտարան 21,6 կմ երկարությամբ) անցկացվում էին բլուր բարձրանալու մրցումներ[7][8]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. peakbagger.com
  2. «Medieval Sourcebook: Petrarch: The Ascent of Mount Ventoux» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-05-12-ին. Վերցված է 2009-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Réserve de Biosphère du Mont Ventoux» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009-07-30-ին. Վերցված է 2009-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Le Mont Ventoux dans le Tour de France» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009-05-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «СЭ. 40 лет допинговых скандалов на Тур-де-Франс» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009-09-15-ին. Վերցված է 2009-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Tour de France — Astana Cycling Team» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009-09-14-ին. Վերցված է 2009-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Профиль трассы». Արխիվացված է օրիգինալից 2021-04-16-ին. Վերցված է 2021-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Победители соревнований». Արխիվացված է օրիգինալից 2021-09-29-ին. Վերցված է 2021-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)