Իվանե (Վանո) Սերգեյևիչ Մերաբիշվիլի (վրաց.՝ ივანე (ვანო) მერაბიშვილი) (ապրիլի 15, 1968(1968-04-15), Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի քաղաքական և ռազմական գործիչ։ 2004-ից 2012 թվականները գլխավորել Վրաստանի է ՆԳՆ-ն, 2012 թվականին դարձել է Վրաստանի վարչապետ։ «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար։

Վանո Մերաբիշվիլի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1968(1968-04-15) (56 տարեկան)
ԾննդավայրՍամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրաստան
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՎրաստանի վարչապետ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Minister of Internal Affairs of Georgia? և Վրաստանի վարչապետ
ԿուսակցությունՄիացյալ ազգային շարժում
Ստորագրություն
Изображение автографа
 Vano Merabishvili Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1992—1995 թվականներին աշխատել է պոլիտեխնիկ և ագրարային համալսարաններում, զբաղեցրել է լաբարանտի, ավագ լաբարանտի, ասիստենտի և կրտսեր գիտաշխատողի պաշտոններ։
  • 1995 թվականին հանդիսացել է Հողագրծների իրավունքների պաշտպանության համայնքի նախագահ։
  • 1999 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։
  • 2000 թվականին զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության և բարեփոխումների խորհրդարան կոմիտեի նախագահի պաշտոնը։
  • 2002 թվականին եղել է Միասնական ազգային շարժում կուսակցության գլխավոր քարտուղարը։
  • 2004 թվականի հունվարի 26-ից հուլիսի 7-ը զբաղեցրել է պետական անվտանգության հարցերով Վրաստանի նախագահի օգնականի պաշտոնը և եղել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
  • 2004 թվականի հուլիսի 7-ից դեկտեմբերի 18-ը զբաղեցրել է պետական անվտանգության նախարարի պաշտոնը։
  • 2004 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակվել է Վրաստանի նոր ոստիկանության և հասարակական կարգի պահպանման նախարարության (ներքին գործերի նախարարություն) նախարար։
  • 2012 թվականի հունիսի 30-ին առաջարկվեց Վրաստանի վարչապետի պաշտոնում, հուլիսի 4-ին հաստատվեց այդ պաշտոնում։

Քրեական գործեր խմբագրել

2014 թվականի փետրվարի 17-ին Քութայիսի քաղաքային դատարանը Մերաբիշվիլիին դատապարտեց 5 տարի ազատազրկման։ Նախկին վարչապետը մեղադրվեց ընտրակաշառք բաժանելու, պետական միջոցները յուրացնելու և վատնելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ Թբիլիսիի դատարանը նրան դատապարտեց 4,5 տարի ազատազրկման, Սահակաշվիլիի կառավարման շրջանում ընդդիմադիրների ցույցերը ցրելու համար[1][2]։

2014 թվականի հոկտեմեբերի 20-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Մերաբիշվիլիին դատապարտեց 3 տարի ազատազրկման պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գրիգվլիանիի սպանության համար։ Սպանության պատվիրատուն եղել է Մերաբիշվիլիի կինը՝ Տակո Սալակայան[3][4]։ Քննարկման ընթացքում Վրաստանի բողոքարկումների բարձրագույն դատական ատյանը հայտարարում է, որ պետք է ընթանրացվեն բոլոր գործերի ժամկետները[2]:.

2016 թվականի հունիսին ՄԻԵԴ-ը «Վանո Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի» հայցի վերաբերյալ արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում և դատարանը հիմնավորված է համարել հայցի պնդումը, որ նրա ձերբակալությունը և դատապարտումը իրականացվել է ընդդիմությանը թուլացնելու և նրան դաշտից հեռացնոլւ նպատակով։ Վրաստանի իշխանությունները պարտավորվել են Մերաբիշվիլիին և նրա փաստաբանին վճարել 8 հազար եվրո որպես պատճառված վնասի փոխհատուցում[5]։

Պետական պարգևեներ խմբագրել

  • Զենք որպես պարգև, ատրճանակ "Ֆորտ-12" պարգևատրվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոյի կողմից 2005 թվականի հունիսին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող
Զուրաբ Ադեիշվիլի
Վրաստանի պետական անվտանգության նախարարություն

2004 թվականի Հունիսի 7 - 2004թ. Դեկտեմբերի 18
Հաջորդող
Պաշտոնը վերացրել են
Նախորդող
Իրակլի Օքրուաշվիլի
Վրաստանի ոստիկանության և հասարակական կարգի պահպանման նախարարություն

2004 թվականի Դեկտեմբերի 18
Հաջորդող
Բաչանա Ախալայա Ռոլանդևիչ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանո Մերաբիշվիլի» հոդվածին։