Վանուշ Հովհաննեսի Չիլինգարյան (1929, հոկտեմբերի 14, գյուղ Արճիս (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)), վիրաբույժ-վնասվածքաբան, պրոթեզավորող։ Բժշկական ծառայության պահեստի փոխգնդապետ (1965

Վանուշ Չիլինգարյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1929(1929-10-14)[1] (94 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (19631950-1955 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1962-1968 թվականներին աշխատել է Երևանի պրոթեզավորման գործարանում, 1968-1995 թվականներին՝ 14-րդ պոլիկլինիկայում, 1972-1980 թվականներին՝ 1-ին և 2-րդ բժշկական ուսումնարաններում, 1995 թվականի մարտ-նոյեմբերին՝ Անդրեյ Միքայելյանի անվան վիրաբուժության գիտական կենտրոնում. 2001 թվականից՝ Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոնի օրթոպեդ-պրոթեզավորող։

Վանուշ Չիլինգարյանը՝ կամավոր խմբագրել

1988 թվականին և 1992 թվականին կամավոր մեկնել է ԼՂՀ՝ Շահումյանի, Ասկերանի շրջանային կենտրոնական հիվանդանոցներում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների, եղել է ռազմաճակատի առաջին գծում, կազմաեոդել վիրավորնևրի տարհանումը։ Վիրավորվել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ։ Հաճախակի բուժօգնություն է ցույց տվել նաև վիրավոր ռագմագերիների։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։