Վանյան և կոկորդիլոսը

«Վանյան և կոկորդիլոսը» (ռուս.՝ «Ваня и крокодил»), խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարվել է  Կոռնեյ Չուկովսկու «Կոկորդիլոս» հեքիաթի հիման վրա 1984 թվականի «Սոյուզմուլտֆիլմ»  ստուդիայում։ Նատալյա Դաբիժան ստեղծել է ֆիլմը, որտեղ միավորել է հարթ և ծավալային տիկնիկները[1], որում նշվում է ռեժիսորի մուտքը դեպի նոր սերնդի հեղինակներ[2]։

Picto infobox cinema.png
Վանյան և կոկորդիլոսը
Վանյան և կոկորդիլոսը.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ
ՌեժիսորՆատալյա Դաբիժա
ՀնչյունավորումՕլեգ Տաբակով
ԵրաժշտությունԻլյա Կատաև
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1984

Մուլտֆիլմի գլխավոր հերոսը փոքրիկ տղա Վանյան է, որը խիզախորեն փրկում է քաղաքը սարսափելի կոկորդիլոսից։

ՍյուժեԽմբագրել

Գրող Կոռնեյ Չուկովսկին և իր փոքրիկ որդին գնացքով գնում էին։ Տղայի ատամն ուժեղ ցավում էր, հայրը ցավը մոռացնելու համար սկսեց նրա համար հեքիաթ պատմել։ Այդ ամենը տեղի է ունեցել 1916 թվականին։

Կոկորդիլոսը հագուստով և գլխարկով քայլում էր Պետրոգրադի փողոցներով և խոսում էր թուրքերեն։ Կոկորդիլոսը, տեսնելով շատրվանը, հանեց վերևի հագուստը և սուզվեց ջուրը։ Քաղաքի բնակիչները տեսան, որ նա իրենց նման չէ, սկսեցին վախենալ, իսկ այնուհետև սկսեցին նրա վրա ծիծաղել և ոստիկանություն կանչեցին։ Կոկորդիլոսը պատահաբար կուլ է տալիս շնիկին և ոստիկանին, դրանով վախեցնելով բոլոր մարդկանց։ Բայց Վանյա Վասիլիչը չվախեցավ նրանից և հաղթեց իր գնդակով։ Կոկորդիլոսը թքեց շնիկի և ոստիկանի վրա, բնակիչները ուրախացան և իրենց երախտագիտությունը հայտնեցին Վանյային։

Կոռնեյ Չուկովսկին ավարտեց իր հեքիաթը և տղան քնեց։

Նկարահանող խումբԽմբագրել

ռեժիսոր Նատալյա Դաբիժա
սցենարիստ Դմիտրի Պոլոնսկի
բեմադրող-նկարիչ Մ. Հայսման, Տ. Արզամասովա
նկարիչ-մուլտիպլիկատորներ Սերգեյ Կոսիցին, Օլգա Պանոկինա, Միխայիլ Պոսման, Նատալյա Դաբիժա
օպերատորներ Վլադիմիր Սիդորով, Սերգեյ Խլեբնիկով
կոմպոզիտոր Իլյա Կատաև
ձայնային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
խմբագիր Ելենա Նիկիտկինա
տիկնիկներ և դեկորացիաներ Վլադիմիր Աբակումով, Վլադիմիր Ասիլով, Նատալյա Բարկովսկայա, Նատալյա Գրինբերգ, Վիկտոր Գրիվշին, Պավել Գուսև, Միխայիլ Կոլտունով, Վալենտին Լադիգին, Լիլիանա Լյուտինսկայա, Օլեգ Մասաինով, Վլադիմիր Մասաինով, Նինա Մոլևա, Վալերի Պետրոա, Մարինա Չեսնոկովա
տեսքստը կարդում է Օլեգ Տաբակովը
մոնտաժող Նադեժդա Տրեշչյովա
գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Սերեբրյակով
տնօրեն Գրիգորի Խմարա

Փառատոններ և մրցանակներԽմբագրել

  • 1984 թվական՝ երիտասարդ կինոգործիչների առաջին մրցանակը Մոսկվայի փառատոնում[1]։

DVD հրատարակությունԽմբագրել

2006 թվականին DVD տարբերակով թողարկվել է «Մանկական ալբոմ» ժողովածուն։ Դիստրիբյուտորը՝ «Խոշոր պլան»։ Մուլտֆիլմերի ժողովածուի մեջ մտնում էին «Սիրամարգի պոչը», «Մանկական ալբոմ», «Վանյան և կոկորդիլոսը», «Տարօրինակ առաջնությունը», «Աղվես Պետրիկեևնան», «Տիկնիկների պարը» մուլտֆիլմերը։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Сергей Капков. Наталья Дабижа // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Георгий Бородин: «Киностудия „Союзмультфильм“ Краткий исторический обзор» Archived 2016-03-05 at the Wayback Machine.

Արտաքին հղումներԽմբագրել