Արծկեի գավառակ
Արծկե, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Կենտրոնը Արծկե բերդաքաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Արծկե | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Վանի գավառ |
Այլ անվանումներ | Ադիլջևազ, Ադլջևազ, Ադլջուզա, Ալճավազ, Ալջավազ, Ատիլճևազ, Ատլճավազ, Արծկեո գավառ, Արձկե, Արջավազ, Էլջեվաս |
Ազգային կազմ | հայեր |
Տեղաբնականուն | արծկեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Համապատասխանում էր Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Խորխոռունյաց գավառի մի մասին։ Թուրքերը գավառն անվանում էին Ալջավազ, Ադլջևազ։
Աշխարհագրություն
խմբագրելԱրծկեն ուներ լեռնային, բլրածածկ տարածք։ Ունի բարեբեր հողեր։ Արծկեն ծածկված էր պտղատու այգիներով։ Առատ էին ընկուզենիներն ու ծիրանիները։
Գավառակի դարավանդի վրա գտնվում է Սիփան լեռը, որը դարավանդները հասնում են մինչև Մանազկերտի և Բուլանըխի սահմանները։ Լեռը հանդիսանում է գավառակը սնող հորդաբուխ ջրերի շտեմարան։
Կլիմա
խմբագրելՈւնի բարեխառն կլիմա։
Բնակչություն
խմբագրելXIX դարի երկրորդ կեսին ուներ 30000 բանկիչ, որից՝ 25000-ը՝ հայեր։
Պատմություն
խմբագրել1895-1896 թվականների ջարդերի Արծկե քաղաքի և գավառակի բնակչությունը մեծ զոհեր տվեցին։ Հայ բնակչության մեծ մասը զոհվեց 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները գաղթեցին Արևելյան Հայաստան։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարություն, այգեգործություն և ոչխարաբուծությունն էր։ Գավառը հռչակված էր իր ցորենով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱրծկեն ուներ 30 եկեղեցի, 3 վանք։ Հայտնի կառույցներից էին Արծկե բերդաքաղաքից հյուսիս՝ Սիփան նեռան լանջին գտնվող Երաշխավոր կամ Սքանչելագործ հռչակավոր վանքը, որի ավերակները պահպանվել են մինչև այժմ։ Նշանավոր էր Արծկե անառիկ բերդը։
Կրթություն
խմբագրելXIX դարի երկրորդ կեսից գործում էին 10-ից ավելի ցածր կարգի կրթարաններ։
Վարչական բաժանում
խմբագրելXIX դարի երկրորդ կեսին ուներ 140 գյուղ։ Գավառի նշանավոր գյուղերից էին Աղբյուր, Անուշ, Առնջկույս, Արջրա (Առջիա), Բարկուտ, Գարաքեշիշ, Գոզոխ (Գյազուխ), Դաշկուն (Տաշխուն), Էգեձոր, Խոռանց, Կժինորշեն, Կոճեր, Հառին (Առին), Հուռու, Մանիս, Մուրխուս, Նորշնչըղ, Պեշնագոմեր, Վիճակացռուկ, Սիփան Վարի, Սիփան Վերի գյուղերը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 449
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն