Վանանդի դիմադրություն (1054)
Վանանդի դիմադրություն 1054, կազմակերպել է Կարսի հայոց թագավոր Գագիկ Աբասյանը՝ իր տերությունը ներխուժած սելջուկյան թուրքերի դեմ։ Տուղրիլ սուլթանը, խոշոր բանակով ավերելով ու կողոպտելով Տարոն, Խորձյան, Անձիտ, Դերջան գավառները և Տայք նահանգը, ներխուժել է Վանանդ։ Գագիկ Աբասյանը Վանանդի սահմանի մոտ իր սակավաթիվ զինված ուժերով, ընդառաջ ելնելով թշնամուն, սկզբում հաջողության է հասել, սակայն մարտի վերջում ընկել է շրջապատման մեջ։ Քաջությամբ հատկապես աչքի է ընկել իշխան Թաթուլ Վանանդեցին։ Սելջուկյան բանակը, զգալի կորուստներ կրելով այդ մարտում, այնուհետև չի փորձել նվաճել Կարսը։ Վանանդի դիմադրությունը եղել է Հայաստանում Տուղրիլ սուլթանին տրված առաջին լուրջ հակահարվածը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 269)։ |