Թաթուլ Վանանդեցի (ծն.թ. անհայտ – 1054), իշխան, զորավար։ Ենթադրվում է որ եղել է Կարսի թագավոր Գագիկ Աբասյանի (10291065) սպարապետը։ Նրա կյանքի և գործունեության մասին գրեթե ոչ մի տեղեկություն չի պահպանվել։

Թաթուլ Վանանդեցի
անհայտ[1] - 1054[1]

1054-ին Տուղրիլ սուլթանի գլխավորությամբ Հայաստանն ասպատակող սելջուկներին Վանանդում հերոսական դիմադրություն է ցույց է տրվել Գագիկի և Թաթուլի ղեկավարությամբ. ճակատամարտը տեղի է ունեցել Վանանդ գավառի սահմանագլխին։ Կռվում աչքի ընկած Թաթուլը վիրավորել է Արսուբան ամիրայի որդուն և գերվել։ Տուղրիլը նրան ասել է՝ «․․․ եթե դա (Արսուբան ամիրայի որդին) ապրի, քեզ կազատեմ, բայց եթե մեռնի, կհրամայեմ, որ քեզ դրան մատաղ անեն»։ Թաթուլը պատասխանել է՝ «…եթե իմ զարկածն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, այդ չգիտեմ»։ Վիրավորի մահից հետո Սուլթանը հրամայեց սպանել Թաթուլին, իսկ նրա աջ բազուկը կտելով՝ ուղարկեց Արսուբանին, որպես մխիթարություն, թե քո որդին վատ բազկից չի մեռել։ Թաթուլի այս պատասխանը դարձել է սեփական ուժերի նկատմամբ ունեցած վստահությունն ընդգծող թևավոր արտահայտություն։

2022 թվականի հոկտեմբերին լույս է տեսել Արտյոմ Առուստամյանի «Թաթուլ Վանանդեցի» պատմավեպը, որի առանցքում վերոգրյալ իրադարձություններն են։ Վեպն առհասարակ պատմում է Կարսի ինքնապաշտպանական կռվի մասին` ընդդեմ սելջուկյան թյուրքերի,ի թիվս այլոց, անդրադարձ է կատարվում նաև Արծնի 1049 թ. (1048 թ.) պաշարմանը, որն ավարտվել էր շուրջ 150 հազար բնակիչների կոտորածով և քաղաքի հրդեհմամբ, ավելին, XII դարի արաբ մատենագիր Իբն ալ-Ասիրը վկայում է, որ սելջուկները քաղաքից դուրս են բերել այնքան մեծ քանակությամբ ավար, որը «տարել են 10 հազար սայլի վրա»։

Սպարապետ Թաթուլի հերոսական սխրանքը Հայաստանի սելջուկյան արշավանքի ժամանակ (Julian Zasso (1833-1889))

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 120