Վաճառական Պանչենկոյի տուն (Կոնստանտինովսկ)
Վաճառական Պանչենկոյի տուն (ռուս.՝ Дом купца Панченко), տուն Ռուսաստանի Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքում։ Կառուցվել է 1910 թվականին։ Այժմ տանը գործում է կենցաղի տուն։ Ըստ Մարզային տեսչության գլխավոր վարչության 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանի՝ շենքը ճարտարապետական հուշարձան է։
Տեսակ | տեսարժան վայր |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կոնստանտինովսկ |
Հիմնադրված է | 1910 |
Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
![]() | |
---|---|
![]() |
Վաճառական Պանչենկոյի տուն |
Հասցեն՝ Ռոստովի մարզ, ք. Կոնստանտինովսկ, Կարտաշովի փողոց, տուն 35։
ՊատմությունԽմբագրել
19-րդ դարում - 20-րդ դարի սկզբին Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքում բազմաթիվ շենքեր կառուցվել են էկլեկտիզմի ճարտարապետական ոճով։ Այս ոճը նույն շենքում միավորում է ռոկոկոյի, բարոկկոյի, Վերածննդի և մոդեռնի կառուցողական և դեկորատիվ տարրերը։ Նման ոճով կառուցված շինության օրինակ է վաճառական Պանչենկոյի երկհարկանի աղյուսե տունը, որը գտնվում է Կոնստանտինովսկ քաղաքի Կարտաշովի փողոցում։ Այս տունը կառուցվել է 1910 թվականին առաջին գիլդիայի ռոստովցի վաճառական, թղթի ֆաբրիկաների և Գրուշևսկի ածխահանքերի սեփականատեր, Դոնի Ռոստովի ժառանգական պատվավոր քաղաքացի Իվան Ստեպանովիչ Պանչենկոյի միջոցներով[1]՝ օրորդաց ռեալական վարժարանի համար։ Այնտեղ գործում էր նաև դեղատուն։
Իվան Ստեպանովիչ Պանչենկոն եղել է հասարակական գործիչ, Ռոստովի քաղաքային դումայի Ալեքսանդր II-ի հուշարձանի կառուցման կոմիտեի անդամ, Նիկոլաևյան քաղաքային հիվանդանոցի շենքերի կառուցման կոմիտեի անդամ, Ռոստովի քաղաքային դումայի երկարամյա իրավասու։ Վաճառականի գումարներով կառուցվել են եկեղեցիներ և հիվանդանոցներ։ Նրա կինը՝ Կապիտոլինա Սեմյոնովնան, եղել է Դոնի Ռոստովի Եկատերինյան օրորդաց վարժարանի պատվավոր խնամակալը։
Ժամանակին շենքի առաջին հարկում էին գտնվում Վալենտինովիչի պահեստն ու դեղատնային խանութը, այստեղ կարելի էր նաև ստանալ բժշկական օգնություն։ Տան երկրորդ հարկը զբաղեցրել է օրորդաց ռեալական վարժարանը։
Ներկայումս Հոկտեմբերի 25-ի և Կարտաշովի փողոցների խաչմերուկում գտնվող տանը կենցաղի տուն է։ Համաձայն Մարզային տեսչության գլխավոր վարչության 2002 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 124 հրամանի՝ վաճառական Պանչենկոյի տունը տարածաշրջանային նշանակության ճարտարապետության հուշարձան է։
ՆկարագրությունԽմբագրել
Վաճառական Պանչենկոյի երկհարկանի աղյուսե տունը կառուցվել է էկլեկտիզմի ոճով։ Տունը թեք է անկյունային մասում, երկու հարկերը կոպտատաշ քարից են, ունի միջհարկային քիվ, որմնասյուներ, պսակող քիվ, զարդաքիվերով ուղղանկյունաձև պատուհաններ[2]։ Շենքն ունի երկու մուտք՝ երկու փողոցների կողմից։ Հոկտեմբերի 25-ի և Կարտաշովի փողոցների երկու ճակատներն էլ նույնն են։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Панченко Иван Степанович
- ↑ Глазычев В. Л. Архитектура. Энциклопедия. — М.: Дизайн. Информация. Картография; Астрель; АСТ, 2002. — 672 с. — ISBN 5-17-005418-1.