Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները

Արսեն Հարությունյանի գիրքը

«Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները», վիմագրագետ, հնագետ, ձեռագրագետ, պատմական գիտությունների թեկնածու (2013) Արսեն Հարությունյանի առաջին գիրքը, որը նվիրված է հայոց հոգևոր կենտրոն Վաղարշապատի վիմագրական ժառանգությանը[1][2][3][4][5]։ Հրատարակվել է 2016 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ` Վաղարշապատում, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի հրատարակչությունում[1][3][4]։ Գրքի խմբագիրն է՝ վիմագրագետ, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու (1986) Գագիկ Սարգսյանը[1][3]։ Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ[4]։ Աշխատության վերջում զետեղված են լուսանկարներ[4][5]։

Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները
անգլ.՝ Vagharshapat. Monasteries and Epigraphic Inscriptions
ՀեղինակԱրսեն Հարությունյան
Տեսակգիրք
ԹեմաՎիմագրություն
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ2016
Նկարագրում էՎաղարշապատի վանքերը և վիմական արձանագրությունները
Էջեր548
ԽմբագիրԳագիկ Սարգսյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրՎաղարշապատ
ՀրատարակիչՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հրատարակված էՄայր Աթոռի Ս. Էջմիածնի հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2016
ԳՄՍՀISBN 978-9939-59-173-5

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 17-ին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտում[3]։

Բովանդակություն խմբագրել

Գիրքը նվիրված է հայոց հոգևոր կենտրոն Վաղարշապատի վանքերի վիմագրական ժառանգության համակողմանի քննությանը[2][4][5]։ Սա առաջին համալիր ուսումնասիրությունն է, որում վիմագրերի հիման վրա ներկայացվում են Վաղարշապատի՝ հատկապես 17-19-րդ դարերի քաղաքական ու եկեղեցական կյանքը, հայոց հայրապետների շինարարական ու նորոգչական աշխատանքները, վանքերի ստացած նվիրատվությունները, վանական միաբանությունների կազմավորումը, ինչպես նաև միաբանական գերեզմանոցներն ու արձանագիր խաչքարերը[2][4][5]։ Նախկինում հրատարակված 188 վիմագրերին ավելացվել են ևս 520-ը, որոնք առաջին անգամ են ներկայացվում վիմագրագիտական քննության[4][5]։ Վիմագրական ու մատենագրական սկզբնաղբյուրների և արխիվային նյութերի համադրմամբ ուսումնասիրվել են արձանագրություններում հիշատակված նվիրատուների, բարերարների, հաճախ նաև՝ նշանավոր հոգևոր գործիչների կյանքն ու գործունեությունը[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «ՎԱՂԱՐՇԱՊԱՏ. ՎԱՆՔԵՐԸ ԵՒ ՎԻՄԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». etchmiadzinlibrary.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Լույս է տեսել Արսեն Հարությունյանի «Վաղարշապատ։ Վանքերը և վիմական արձանագրությունները» աշխատությունը». shoghakat.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 ««Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները» գրքի ներկայացում և քննարկում». iae.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Հրատարակվել է «Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները» գիրքը». nt.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «ՎԻՄԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆ». jamanak.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.