Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժին

Մայր Աթոռի Ս. Էջմիածնի հրատարակչություն, հայերեն թարգմանական և ինքնուրույն հեղինակային գրականությունը ստեղծվել է դեռևս 5-րդ դարասկզբին։ Հետագա դարերում Ս. Էջմիածնում բազմաթիվ ձեռագրեր են գրվել և ընդօրինակվել։ Հենց Ս. Էջմիածնում է 1771 թվականին Սիմեոն Ա Երևանցի (1763-1780 թթ.) կաթողիկոսի ջանքերով հիմնադրվել Հայաստանում առաջին տպարանը, հրատարակչությունը (1772) և թղթի գործարանն (1776)։ 21-րդ դարում Մայր Աթոռի հրատարակչական ոլորտը կարգավորելու նպատակով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ 2006 թ. ստեղծվել է Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը։ Վերջինս հավատացյալների հոգեւոր կարիքները հոգալու նպատակով` համապատասխան գրականության հրատարակությամբ իրականացնում է արդյունավետ քարոզչություն։ 2006-2019 թթ. ընթացքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչության կողմից տպագրվել են օտար լեզուներից եւ գրաբարից թարգմանություններ, եկեղեցագիտական, հայագիտական, մեկնողական գրականություն, ինչպես նաեւ աստվածաբանական, բարոյագիտական, ուսուցողական գրքույկներ։ Հրատարակչական բաժինը 2006-2019 թթ. ընթացքում լույս է ընծայել շուրջ 323 անուն գիրք։ Առանձնակի կարեւորություն ունեն աղոթագրքերի, քարոզգրքերի, մեկնողական եւ թարգմանական երկերի, բարոյագիտական, վարքաբանական, հուշագրական, կրոնագիտական-եկեղեցագիտական ուսումնասիրությունների, արխիվային նյութերի ժողովածուների հրատարակությունները։ Բոլոր գրքերը տպագրվում են հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ։ Քարոզչական բնույթի գրքերը վաճառվում են ինքնարժեքից ցածր գներով։ Հրատարակչությունը համակարգում է նաև Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Էջմիածին» կրոնագիտական-հայագիտական ամսագրի և «Քրիստոնյա Հայաստան»[1] երկշաբաթաթերթի խմբագրությունների աշխատանքները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժին
Հիմնադրված է2006 թվական
ՀիմնադիրՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
ՎայրԷջմիածին
ԵրկիրՀայաստան
ՏնօրենՏ. Արարատ քահանա Պողոսյան
Հրատարակչության լոգո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քրիստոնյա Հայաստան». Քրիստոնյա Հայաստան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել