Հենրի Էլիբեկյան

հայ քանդակագործ, նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրի Վաղարշակի Էլիբեկյան (հունվարի 2, 1936(1936-01-02), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 20, 2019(2019-10-20), Մոսկվա, Ռուսաստան), հայ նկարիչ, քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990), կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչ։

Հենրի Էլիբեկյան
Ի ծնեվրաց.՝ Henri Elibekyan
Ծնվել էհունվարի 2, 1936(1936-01-02)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 20, 2019(2019-10-20) (83 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն Վրաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1967)
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
Պարգևներ
ՀայրՎաղարշակ Էլիբեկյան

Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վաղարշակ Էլիբեկյանի որդին է, Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

1967 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1968-1971 թվականին ապրել է Մոսկվայում, 1972 թվականից՝ Երևանում։

Գեղանկարչական գործերից են՝ «Կոմպոզիցիա» (1956), «Մարդը տարածության մեջ» (1996), «Հակոբ Ջարախյանի հիշատակին» (19821990 թվականից ստեղծել է վերացական բնույթի, վառ, բազմագույն գամմայով կոմպոզիցիաներ։

Էլիբեկյանի քանդակներին բնորոշ են պլաստիկական ձևերի հակադրությունները («Կնոջ մարմին», փայտ, 1972, «Կնոջ դիմաքանդակ», տուֆ, 1981)։

Կատարել է նաև բեմականացված ակցիաներ. «Գ. Յակուլով» (1985, Երևան), «Գեղանկարչություն և քանդակագործություն ժամանակի և տարածության մեջ» (1986, Յուրմալա), «Հայաստանը երեկ, այսօր, վաղը» (1993), «Սիրեցեք մարդուն» (2001), «Համլետը Համլետ չէ կամ վրեժխնդրություն հոր համար» (2003, երեքն էլ՝ Երևան)։ Ձևավորել է Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Խաղում ենք Սթրինդբերգ» (1975), Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» (1977, երկուսն էլ՝ ԵԴԹ), Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» (1978, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) ներկայացումները[1]։

Հենրի Էլիբեկյանի ստեղծագործությունները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների պետական թանգարանում, Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարանում, Մոսկվայի Ա. Սախարովի անվան «Խաղաղություն, առաջընթաց և մարդու իրավունքներ» թանգարան-հասարակական կենտրոնում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում և այլ քաղաքների թանգարաններում և հավաքածուներում[2]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թբիլիսիում (1982), Երևանում (1987), (2010

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Հենրի Էլիբեկյան-անվերնագիր(չաշխատող հղում)
  3. «Հենրի Էլիբեկյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել