Վաղարշակ Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վաղարշակ Արշակի Արզումանյան, Արզումանով, (մարտի 12, 1900, Թիֆլիս-մայիսի 9, 1968, Երևան), կրկեսի հայ արտիստ, լարախաղաց։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)։
Վաղարշակ Արզումանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1900 |
Մահացել է | մայիսի 9, 1968 (68 տարեկան) |
Մասնագիտություն | կրկեսի արտիստ |
ԿենսագրությունըԽմբագրել
Կրկեսում սկսել է աշխատել 1919 թվականից (1929 թվականից՝ Պետկրկեսի սիստեմում)։ 1956 թվականին կազմակերպել է հայկական կրկեսային կոլեկտիվը (1957 թվականից՝ գեղարվեստական ղեկավար)։ Վաղարշակ Արզումանյանը հեղինակ էր կրկեսային բազմաթիվ համարների։ Բարձր վարպետություն և համարձակություն պահանջող նրա լավագույն համարն էր կրկեսի գմբեթից ձգված թեք պարանով, հատուկ անվակների օգնությամբ մեծ արագությամբ գլխիվայր իջնելը։ Կրկեսի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Թուրքիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Կորեայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 50)։ |