Վաղաժամ մարդը (ռուս.՝ «Преждевременный человек»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Աբրամ Ռոոմը[2][3][4] 1971 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Մաքսիմ Գորկու «Յակով Բոգոմոլովը» (մոտ 1916 թվական) անավարտ պիեսի էկրանավորումն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1972 թվականին։ Այն դարձել է Ա. Մ. Ռոոմի վերջին աշխատանքը։ Ֆիլմն ավարտում է եռերգությունը, որի առաջին ֆիլմը «Նռնաքարե ապարանջանն» (1964) ըստ Ա. Կուպրինի, երկրորդը՝ «Ուշացած ծաղիկները» (1969) ըստ Անտոն Չեխովի։

Վաղաժամ մարդը
ռուս.՝ Преждевременный человек
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱբրամ Ռում
Սցենարի հեղինակԱբրամ Ռում
ԴերակատարներԻգոր Կվաշա
ԵրաժշտությունԱլեքսանդր Սկրյաբին
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն102 րոպե[1]

Սյուժե խմբագրել

«Յակով Բոգոմոլովը» գրելու գաղափարը Գորկու մոտ ծագել է 1916 թվականին, երբ նա հյուրընկալվել էր Ֆ. Շալյապինի մոտ Ֆորոսում, իսկ մեկ տարի անց Կոկտեբելում մտահղացումը մարմնավորել է պիեսում։

Ինժեներ-գեոդեզիստ Յակով Բոգոմոլովը (Իգոր Կվաշա) աշխատանքով տարված մարդ է։ Նա ապրում է իր կյանքի դժվարին մի ժամանակահատված, աստիճանաբար կորցնում է ամեն թանկը, որ նա ունի։ Վերջերս նա ավարտել է Ռյազանի նահանգում ինչ-որ տեղ գտնվող ճահիճը, և այժմ իր կնոջ հետ Ղրիմում հյուրընկալվում է Նիկոն Բուկեևի (Ալեքսանդր Կալյագին) տանը։ Բոգոմոլովին նա կանչել է ոռոգման համակարգի կառուցման համար ջուր գտնելու նպատակով։ Նա օրերով աշխատում է նախագծի վրա և կորչում է լեռներում, որտեղ կիզիչ արևի տակ ղեկավարում է կառույցի բանվորներին։ Մինչդեռ նրա երիտասարդ կինը՝ Օլգան (Անաստասիա Վերտինսկայա), տարված է զվարճանքներով ու զբոսանքով՝ շրջապատի տղամարդկանց հետ կոկետություն անելով։ Նա չի ժխտում, որ ցանկացած պահի կարող է սիրել ուրիշի, իսկ Նիկոնը, որը գաղտնի սիրահարված է իրեն, ծրագրեր է մշակում նրա սիրտը գրավելու համար[5]։.

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ղրիմում, Թեոդոսիայում և շրջակայքում[6].

Դերերում խմբագրել

  • Իգոր Կվաշա – Յակով Բոգոմոլով, ինժեներ
  • Անաստասիա ՎերտինսկայաՕլգա Բորիսովնա, Բոգոմոլովի կինը
  • Ալեքսանդր Կալյագին – Նիկոն Բուկեև
  • Բորիս Իվանով – Ժան Օնկլ
  • Նինա Շացկայա – Նինա Արկադևնա
  • Վալենտին Սմիրնիտսկի – Բորիս Լադիգին
  • Իրինա Վառլեյ – Վերոչկա
  • Անատոլի Ադոսկին – Նաում
  • Տատյանա Լուկյանովա – Դունյաշա[7]
  • Վալենտին Բրիլեև – էպիզոդ
  • Դմիտրի Մասանով – էպիզոդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Фильмы с участием Анастасии Вертинской покажут бесплатно в Москве к 75-летию актрисы
  3. ««Алые паруса», «Человек-амфибия» и «Гамлет»: в «Москино» покажут фильмы с Анастасией Вертинской». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. Один: Дмитрий Быков
  5. «Преждевременный человек, 1973, СССР». ООО «Иви.ру». 2020. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  6. Крымская Ассоль "с небом в глазах": день рождения Анастасии Вертинской // РИА Новости Крым. — 2020. Архивировано из первоисточника 22 հունվարի 2021.
  7. Преждевременный человек (1972) Full Cast & Crew