Նռնաքարե ապարանջան (ֆիլմ)

«Նռնաքարե ապարանջան» (ռուս.՝ «Гранатовый браслет»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Աբրամ Ռոոմն[2][3][4] Ալեքսանդր Իվանովիչ Կուպրինի համանուն վիպակի հիման վրա։

Նռնաքարե ապարանջան
ռուս.՝ Гранатовый браслет
Երկիր ԽՍՀՄ
Ժանրադապտացիա
ՀիմքՆռնաքարե ապարանջան
Թվական1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱբրամ Ռում
ԴերակատարներԻգոր Օզերով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն91 րոպե

Սյուժե խմբագրել

Իր ծննդյան օրը իշխանուհի Վերա Նիկոլաևնա Շեինան իր վաղեմի անանուն երկրպագուից նվեր է ստացել հազվագյուտ կանաչ նռնաքարով զարդարված ապարանջան։ Լինելով ամուսնացած կին ՝ նա իրեն իրավունք չի վերապահում որևէ նվեր ստանալ կողմնակի տղամարդկանցից։

Նրա եղբայրը՝ Նիկոլայ Նիկոլաևիչը, որը դատախազի ընկերն է, իշխան Վասիլի Լվովիչի հետ միասին գտնում է նվերն ուղարկողին, որը համեստ չինովնիկ Գեորգի Ժելտկովն է։ Տարիներ առաջ նա կրկեսային ներկայացման ժամանակ պատահաբար օթյակում տեսել է իշխանուհի Վերային ու սիրահարվել նրան մաքուր ու անպատասխան սիրով։ Տարին մի քանի անգամ նա մեծ տոներին իրեն թույլ է տվել նրան նամակներ գրել։

Իշխանի հետ խոսելուց հետո նա ամաչում է իր նախկին արարքների համար, որոնք կարող էին վարկաբեկել անմեղ կնոջը։ Սակայն իշխանուհու հանդեպ նրա սերն այնքան խորն է ու անշահախնդիր, որ նա չի կարող պատկերացնել հարկադիր բաժանում, ինչի մասին պնդում էին իշխանուհու ամուսինն ու եղբայրը։

Նրանց հեռանալուց հետո Գեորգի Ժելտկովը հրաժեշտի նամակ է գրում Վերա Նիկոլաևնային, տան տիրուհուն է տալիս իրեն վերադարձված ապարանջանը և խնդրում այն տանել կոստյոլ, իսկ ինքը փակվում է իր սենյակում և ինքնասպան լինում՝ անիմաստ համարելով իր հետագա կյանքը։

Դերերում խմբագրել

Էպիզոդներում

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Անատոլի Գրանբերգ, Աբրամ Ռոոմ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Աբրամ Ռոոմ
  • Բեմադրող օպերատոր՝ Լեոնիդ Կրայնենկով
  • Նկարիչներ՝ Օրեստ Ալիկին, Աբրամ Ֆրեյդին, Իրինա Շետեր
  • Կոստյումների նկարիչ՝ Լյուդմիլա Կուսակովա
  • Հնչյունային ռեժիսոր՝ Օլգա Ուպեյնիկ
  • Խմբագիր՝ Մ․ Պապավա
  • Ռեժիսորներ՝ Ն․ Արխանգելսկի, Ե․ Զիլբերշտեյն
  • Մոնտաժող՝ Մ․ Ռենկովա
  • Գրիմարարներ՝ Կ․ Երմոլյուկ, Պ․ Կուզմինա, Ե․ Պրոկոֆևա
  • Ֆիլմի տնօրեն՝ Վ․ Սլոնիմսկի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նռնաքարե ապարանջան» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Жителям Лосиноостровского района покажут фильмы Абрама Роома». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  3. «Вечерний кинозал в Кракове помогает студентам знакомиться с русской культурой». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  4. Лучшие фильмы, которые нужно бы показать российским детям (список)
  5. Гранатовый браслет (1965) Full Cast & Crew

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել