Վաղազին (համայնք, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղազին (այլ կիրառումներ)

Վաղազին, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Վաղազին համայնք
Վաղազին գյուղի համայնապատկերը, 2017թ․
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էՎաղազին գյուղ,
Մարտիրոս գյուղ,
ՎարչկենտրոնՎաղազին գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)54
Տարածք3279,6 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևմտյան մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 3279,6 հա է, որից 1664,2 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Շալվա գետի վտակը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 46 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 96 կմ[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք խմբագրել

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Վաղազին համայնքն իր մեջ ներառում է Վաղազին և Մարտիրոս գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր անհատական ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր տարբեր բնական աղբյուրներից։ Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բնական աղբյուր-առվակներ[2]

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին[2]։

Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին[2]։

Բնակչություն խմբագրել

Վաղազին համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 54 մարդ, որոնք կազմել են 14 տուն։ Նույն թվականի դրությամբ Վաղազին գյուղում բնակվել է 53 մարդ, որոնք կազմել են 13 տուն։ Մարտիրոս գյուղում բնակվել է 1 մարդ[2]։

Կրթություն խմբագրել

Վաղազին համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 14 աշակերտ[2]։

Տնտեսություն խմբագրել

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 1434,5 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։