Վաղա (վրացերեն՝ ვაყა), գյուղ Վրաստանի Շիդա Քարթլիի մարզի Խաշուրի շրջանում, Ճերաթխևի գետակի ափին, Խաշուր քաղաքից 16 կմ հեռավորության և ծովի մակարդակից 670 մ բարձրության վրա։

Գյուղ
Վաղա
վրաց.՝ ვაყა
Վաղա գյուղը
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՇիդա Քարթլի
ՇրջանԽաշուրի
ԲԾՄ670 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1160[1] մարդ (2014)
Ազգային կազմվրացիներ 99,5 %[2]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
Վաղա (Վրաստան)##
Վաղա (Վրաստան)

Բնակչությունը խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 1423 բնակիչ, հիմնականում վրացիներ և հայեր[3][4]։ 2014 թվականի տվյալների համաձայն, գյուղում ապրում էր 1160 մարդ[1]։

Պատմական հուշարձաններ խմբագրել

 
Գյուղի «Սուրբ Մարիամ Աստվածածին» կիսաքանդ եկեղեցին

Գյուղի տարածքում կան բրոնզի դարի և անտիկ շրջանի հնավայրեր։ 17-րդ դարում գյուղը տրվել է իշխանական տիտղոս ստացած և Քարթլիի թագավորների արքունիքում ատենադպիրի պաշտոն վարող Շանշեյան-Բեկթաբեկյան ընտանիքին՝ իբրև տիրույթ։ Այս տան ներկայացուցիչներից Ավթանդիլ ատենադպիրը նորոգել ու նոր շինություններով է օժտել հին եկեղեցին։ 1750-ական թվականներին, ըստ վրացերեն շինարարական արձանագրության, Սուլխան Բեկթաբեկյան-Բեկթաբեգաշվիլին ավելացրել է նախասրահ, երկու ժամատուն, եկեղեցի՝ տոհմական տապանատան վրա, և զանգակատուն։ Նախասրահում զետեղված են խնամքով մշակված և հայերեն արձանագրություններով երկու խաչքար։

Վաղայի հնագույն եկեղեցին գտնվում է համալիրի հարավարևելյան կողմում։ Այն ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, կիսաշրջանաձև խորանի երկու կողմում ուղղանկյուն ավանդատներով։ Դահլիճը թաղակիր կամարով և մեկ զույգ որմնամույթերով բաժանվում է երկու մասի։ Եկեղեցու ուշագրավ առանձնահատկությունը սովորականից մեծ բեմն է, որը գրավում է դահլիճի կեսը։ Արևմուտքից և հյուսիսից կից են թաղածածկ ժամատները, որոնցից դռներ են բացվում դեպի ուղղանկյուն երկհարկանի (երկրորդ հարկում միանավ թաղածածկ եկեղեցի է) տապանատունը։ Տապանատանը հյուսիսից կից է թաղածածկ նախասրահը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. Ethnic composition of Georgia 2014
  3. «pop-stat.mashke.org — საქართველოს დასახლებული პუნქტების მოსახლეობა». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. «საქართველოს სტატისტიკის სახელმწიფო დეპარტამენტი — სოფლების მოსახლეობა 2002 წელი» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 250