Վահրիճ Բախչանյան

հայ ծաղրանկարիչ, նկարիչ

Վահրիճ Հակոբի Բախչանյան (ռուս.՝ Вагрич Акопович Бахчанян; մայիսի 23, 1938 Խարկով, Ուկրաինա[4] - նոյեմբերի 12, 2009, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ազգությամբ հայ խորհրդային և ամերիկյան նկարիչ, գրող և արվեստագետ։ Համարվում է «ռուսական Ամերիկայի» կերպարվեստի առաջին դեմքը[6]։

Վահրիճ Բախչանյան
Ծնվել էմայիսի 23, 1938(1938-05-23)[1]
ԾննդավայրԽարկով, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 12, 2009(2009-11-12)[2][3] (71 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ, ծաղրանկարիչ, բանաստեղծ, գրող և կոնցեպտուալ արվեստագետ
Պարգևներ
 Vagrich Bakhchanyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է հայ ընտանիքում, Խարկովում, որտեղ էլ սկսել է նկարել։ Զինծառայությունից հետո աշխատել է գործարաններում՝ որպես նկարիչ-ձևավորող[7]։ 1960-ականների կեսերին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել "Լիտերատուրնայա գազետայում"։ 1974 թվականին արտագաղթել է ԱՄՆ, այնտեղ տարել ակտիվ գործունեություն, համագործակցել Սերգեյ Դովլաթովի ու Ալեքսանդր Գենիսի հետ։ ԱՄՆ-ում Պյոտր Վայլի և Գենիսի հետ հրատարակել է «Յոթ օր» նեոդադաիստական հանդեսը[8]։

Բախչանյանի արվեստին բնորոշ են ստեղծագործական նոր տեխնիկաների ու ուղղությունների փնտրտուքը, նրան են պատկանում մի շարք աֆորիզմներ` «Մենք ծնված ենք, որպեսզի Կաֆկան եղելություն դարձնենք» և այլն։

Հայաստանում չի եղել և հայերեն շատ քիչ է իմացել, սակայն մեծ հետաքրքրություն է ունեցել Հայաստանի հանդեպ։ Հայտնի են նրա խոսքերը Մարտիրոս Սարյանի մասին. «Ոչ ոք ինձնից բացի այդպես չի հասկանում Սարյանին»[9]։

Էլեկտրական լարով կախվելով՝ ինքնասպան է եղել 2009 թ., վերջին կամքի համաձայն նրա աճյունը ցրել են Գեղամա լեռներում[10][11]։

2012 թ․ Նարեկացի արվեստի միության ցուցասրահում բացվեց Բախչանյանի առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում, որին ներկա էր Նյու Յորքից ժամանած նկարչի այրին՝ Իրինա Բախչանյանը։

2015 թ. Անդրեյ Զագդանսկին ստեղծեց «Վահրիճը և սև քառակուսին» ֆիլմ-կոլաժը։

Հավաքածուներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://www.rian.ru/culture/20091113/193313349.html
  3. Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Բախչանյանը Ֆուտուրում Արտ կայքում
  5. Умер Вагрич Бахчанян
  6. Վահրիճի քառակուսիները, Hraparak.am, 2017
  7. Նրա անունն էր Վահրիճ, Կամ՝ մի այլախոհի դիմանկարի էսքիզ
  8. 2009: Аксенов, Лосев, Бахчанян и Вайль как русские американцы
  9. [1]
  10. Vagrich and the Black Square
  11. «Вагрич и черный квадрат». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.

Գրականություն

խմբագրել
  • Վահրիճ Բախչանյան։ Գեղարվեստական ալբոմ / Խմբ. և թարգմ.՝ Դավիթ Իսաջանյան, Երևան։ Նարեկացի արվեստի միություն, 2012, 30 էջ։
  • Աշխարհի հայ նկարիչները․ Եր․, 2017, 128 էջ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահրիճ Բախչանյան» հոդվածին։