Վահե Գրիգորյան
Վահե Միշայի Գրիգորյան (ապրիլի 20, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր[1]։
Վահե Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ և Նոթինգհեմի համալսարան |
Մասնագիտություն | իրավագետ |
Կրթություն
խմբագրել1992 - 1997 թվականներին սվորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[2]։ 2008 - 2010 թվականներին սովորել է Նոթինգհեմի համալսարանում՝ ստանալով մարդու իրավունքների մագիստրոսի գիտական կոչում[3]։
1997 թվականի հունիսի 20-ից - 1998 թվականի դեկտեմբերը ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1997 թվականի հուլիսի 28-ին, բանակ զորակոչվելուց մեկ ամիս հետո ԼՂՀ ՊԲ հրամանատարի հրամանով նշանակվել է սկզբում ԼՂՀ զինվորական դատախազության հատուկ բաժնի օգնական, այնուհետև՝ ԼՂՀ կայազորի դատախազություններում քննիչ և զինվորական դատախազի օգնական։
2001 թվականից մինչև Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ 2013 թվականի ապրիլից Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի իրավաբան (փաստաբան) և իրավական խորհրդատու է։ 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի փետրվարը եղել է Եվրոպական Խորհրդի միջազգային իրավունքի փորձագետ[3]։
2008 թվականից մինչև 2019 թվականը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցել է 80-ից ավելի դատական գործերի։ Եղել է «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ։
Մասնագիտական մակարդակով տիրապետում է անգլերեն և ռուսերեն, բազային իմացության չափով՝ ֆրանսերեն և գերմաներեն[3]։
Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր
խմբագրել2019 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին էր ներկայացրել Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը[4]։ Նույն թվականի հունիսի 18-ին Ազգային ժողովը ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Վահե Գրիգորյանին[5][6]։ Նույն թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում դատավորի երդմնակալության ելույթի ժամանակ Վահե Գրիգորյանն հայտարարեց՝
․․․ որպես այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը․․․[7]
Չնայած, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահն է Հրայր Թովմասյանը[8]։
Այլ տեղեկություններ
խմբագրելՎահե Գրիգորյանի անունը եղել է 2018 թվականին՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցության առանցքում[9]։
Մամուլում լայն լուսաբանվել է նաև Վահե Գրիգորյանի հայտարարություն Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրության գործընթացի վերաբերյալ, որտեղ նա նախագահին ոչ լեգիտիմ է համարել[10][11]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր».
- ↑ «Վահե Գրիգորյան - Փաստաբաններ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Նախագահ Արմեն Սարգսյանի նամակը Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանին» (PDF).
- ↑ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը (արխիվացված)։
- ↑ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր (արխիվացված)։
- ↑ «99 կողմ, 22 դեմ․ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 31». Հայաստանի Հանրապետյան Ազգային ժողովի պաշտոնական կայք. parliament.am. 2019 թ․ հունիսի 20.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Վահե Գրիգորյանն իրեն հռչակեց ՍԴ նախագահ և հայտարարեց, որ Սահմանադրական դատարանում կա միայն 2 դատավոր (արխիվացված)։
- ↑ «Վահե Գրիգորյանը պարզաբանում է գաղտնալսված զրույցի՝ իրեն վերաբերող հատվածը».
- ↑ «Վահե Գրիգորյանը պնդում է՝ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ».
- ↑ «Վահե Գրիգորյանը ներողություն կխնդրի՞ նախագահ Արմեն Սարգսյանից».