Վահան Վարդանյան (բժիշկ)

հայ բժիշկ
Այս հոդվածը արևմտահայ բժշկի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վահան Վարդանյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահան Դավիթի Վարդանյան, արևմտահայ բժիշկ, Հայոց Ցեղասպանության զոհ։

Վահան Վարդանյան
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Զվառա, Արևմտյան Հայաստան
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Կրթությունդեղագործ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՍեբաստիա
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Վահան Վարդանյանը ըստ տարբեր տվյալների ծնվել է 1877, 1880 կամ 1882 թվականին, Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառի Տիվրիկի գավառակի Զմառա ավանում, բժիշկ Բաղդասար Վարդանյանի եղբայրն է։

1907 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի դեղագործական բաժինը։ Սեբաստիայում սեփական դեղատուն է ունեցել և դեղագործ աշխատել։ Եղել է ամուսնացած և ընտանիքատեր։ Եղել է Սեբաստիայի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի կարկառուն դեմքերից։

1915 թ. մարտին կամ ապրիլին ձերբակալվել են դեղագործ Վահանը, Մշեցի Մարտիրոսը, Հովհաննես Փոլադյանը և ուրիշներ։ Մի քանի օր անց, Սեբաստիայից դուրս, գաղթի ճանապարհին, Մաշարլար Երի վայրում, Սեբաստիայի արյունարբու նահանգապետ Մուամմերի հրահանգով թուրք ոստիկան-զինվորների ձեռքով ընտանիքի անդամների և ընկերների հետ սրախողխող է արվել՝ մոտ 35 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919
  • Համբարձումեան Վահան, Գիւղաշխարհ, Փարիզ, 1927
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990
  • Համբարձումյան Վահան, Գյուղաշխարհ, Երևան, 2000
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001
  • Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004

Աղբյուրներ խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։