Ռաֆիկ Սարգսյան
հայ քանդակագործ
Ռաֆիկ Ավետիսի Սարգսյան (նոյեմբերի 5, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2025[1]), հայ քանդակագործ։
Ռաֆիկ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1948 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 9, 2025[1] (76 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1979) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1948 թվականի նոյեմբերի 5-ին, Երևան քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1980-1992 թվականներին դասավանդել է Հ. Կոջոյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1980 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, մասնակցել է հանրապետական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների։
Մասնակցություն քանդակագործների միջազգային սիմպոզիումներին․
- 1988-1991 - «Արծիվ», «Ընդդիմություն» - փառատոներ Տավուշի մարզում,
- 1998 - «Ավետում» -«Արցախ-96» փառատոն,
- 2001 - «Խոյ» - Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի փառատոն,
- 2002 - «Տրդատ» - «Հեքիաթների և հրաշքների աշխարհ» փառատոն Երևանում,
- 2003 - «Օրհնություն» - փառատոն Լոռվա մարզում,
- 2012 - «Մարտունեցու Սուրբ Տիրամայր» - փառատոն Մարտունի քաղաքում։
Ստեղծագործություններ
խմբագրելՀուշարձաններ Երևանում
խմբագրել- Անդրանիկ Զորավարի հուշարձան, «Մալաթիա-Սեբաստիա» համայնք
- «Վերջին հեթանոս և առաջին քրիստոնյա թագավորը՝ Տրդատը» հուշարձան, «Մալաթիա-Սեբաստիա» համայնք
- Վահան Զատիկյանի կիսանդրի, «Մալաթիա-Սեբաստիա» համայնքի թաղապետ, «Մալաթիա» կամավորական ջոկատի հրամանատար
Հուշարձաններ Հայաստանի շրջաններում
խմբագրել- 1998 – Հուշարձան-աղբյուր՝ Այնթափ գյուղի հերոս ազատամարտիկների
- 1994 – Խաչքար՝ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի (Արմավիր)
Հայ առաքելական եկեղեցիներ
խմբագրել- Մկրտարանի ավազանը – Ս. Գայանե եկեղեցի (Էջմիածին)
- Խաչքար – Ս. Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)
- Գրիգոր լուսավորչի աջը – ք. Էջմիածնի մուտքին
- Զարդանախշեր և հարթաքանդակներ - Ս. Հակոբ եկեղեցի (ք. Աբովյան)
- Զարդանախշեր և հարթաքանդակներ - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (ք. Մոսկվա)
Պատկերասրահ
խմբագրել-
Վահան Զատիկյանի կիսանդրին համանուն զբոսայգում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.1lurer.am/hy/2025/03/09/1/1276619
- ↑ «ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԿՈԹՈՂ - Գեղարքունիքի մարզպետարան». gegharkunik.mtad.am. Վերցված է 2019-12-13-ին.