Վահան Բադասյան

քաղաքական գործիչ

Վահան Միքայելի Բադասյան (հունիսի 2, 1968(1968-06-02)), հայ ռազմական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր 2010 թ.-ից, Միացյալ Հայաստան կուսակցության առաջնորդ։

Վահան Բադասյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր
Ծննդյան օր՝ հունիսի 2, 1968 (55 տարեկան)
Ծննդավայր՝Խանձաձոր, Լեռնային Ղարաբաղ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1968 թ. հունիսի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում։ Արցախյան պատերազմի ժամանակ դարձել է գումարտակի հրամանատար[1], պատերազմի ավարտից հետո եղել է Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար։ 1995 թ. հրաժարական է տվել։ 1996-1999 թթ. նախաձեռնել և լիովին վերականգնել է հայրենի Խանձաձոր գյուղը, որն ամբողջովին ավերվել էր պատերազմի սկզբին[փա՞ստ]։ 1999-2001 թթ. աշխատել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար։ 2010 թ.-ից ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր։ 2001 թ-ից առ այսօր զբաղվում է հողագործությամբ։ Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Կրթություն խմբագրել

Ավարտել է Խանձաձորի ութամյա, ապա՝ Հայաստանի Ղափան քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցը։ 2001 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պետական պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։

Ռազմական գործունեությունը խմբագրել

1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1988- ի մայիսին հիմնել է Հադրութի պարտիզանական ջոկատը, ուը 1992-ին ընդգրկվել է Հադրութի պաշտպանական շրջանի Սարինշենի վաշտում, ապա՝ Սարինշենի 1-ին գումարտակում։ 1993 թվականին նշանակվել է գումարտակի հրամանատար։ 1991-94 թթ-ին մասնակցել է Մարտակերտի (Ներրին Հոռաթաղ, Մարտակերտ), Հադրութի (Խանձաձոր, Ծամձու, Սարինշեն, Տող, Արեշատ, Պլեթանց, Մելիքաշեն, Այգեստան, Նորաշեն, Ջրաբերդ, Խծաբերդ, Հին Թաղլար), Ֆիզուլիի (Սեյիդահմեդլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական, Սուլթանլու-Զանգելան-Մինջեան և Բոյուք Բահմանլու ճակատում մղվող մարտերին։

1994 թ. վիրավորվել է[փա՞ստ]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Պատերազմի ավարտից հետո, 1994 թ. նշանակվել է ԼՂՀ Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ։ 1995 թ. նշանակվել է Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար և նույն թվականին հրաժարական տվել։ Այնուհետև՝ 1996-1999 թթ. նախաձեռնել և լիովին վերականգնել է հայրենի Խանձաձոր գյուղը, որն ամբողջովին ավերվել էր պատերազմի սկզբին։ 1999-2001 թթ. աշխատել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար։ 2010 թ. մայիսի 23-ի ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընտրվել է պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ընտրացուցակով և դարձել ԼՂՀ Ազգային ժողովի "Դաշնակցություն" խմբակցության անդամ։ 2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, ինչի համար հեռացվել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից և "Դաշնակցություն" խմբակցությունից[2]։ 2012 թ.-ից առ այսօր անկախ պատգամավոր է, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2013 թ. փետրվարի 28-ին Վահան Բադասյանը ելույթ է ունեցել Ազատության հրապարակում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքում, որտեղ, որպես ԼՂՀ ԱԺ պատգամավոր, իր աջակցությունը հայտնեց իր իրավունքների համար պայքարող ժողովրդին[3]։ 2012 թ. ԼՂՀ նախագահի ընտրություններից հետո Վահան Բադասյանը մասնակցել է «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման ստեղծմանը։ Շարժումը ստեղծվել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի և նրա համախոհների մասնակցությամբ։ Բացի Բալասանյանից և Բադասյանից նախաձեռնող խմբի մեջ էին նաև Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր։ 2012 թ. սեպտեմբերի 9-ին տարածված հայտարարության մեջ քաղաքացիական շարժման նախաձեռնողները հայտնում էին, որ իշխանության համար պայքարը «Սահմանադրական Արցախի» նպատակների մեջ չի մտնում[4]։

2014 թ.-ի գարնանը Քեսաբյան իրադարձություների ժամանակ Վահան Բադասյանը առաջարկել էր ստեղծել ՀՀ քաղաքացիներից և արցախահայերից կազմված պաշտպանական ջոկատներ և մեկնել Սիրիա քեսաբահայությանը օգնության ձեռք մեկնելու համար։ Հետագայում նաև ինքն է փոքրիկ խմբով մեկնել Քեսաբ, սակայն ինչ գործունեություն է ծավալել Սիրիայում պաշտոնական տեղեկություններ չկան[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, էջ 104
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  3. Վահան Բադասյանը կոչ արեց զինվորներին լինել ժողովրդի կողքին
  4. http://civilnet.am/2012/09/10/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%9D-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80-%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA%D5%B8%D6%82%D5%B4/l
  5. «ԼՂՀ պատգամավորը հրամանատարական փոքրիկ խմբով մեկնել է Քեսաբ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղում խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։