հոդվածում եղած որոշ նյութեր ենթակա են որոշակի փոփոխման կամ աղբյուրների ավելացման, օր. «պաշտպանել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, ինչի համար հեռացվել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից և "Դաշնակցություն" խմբակցությունից», «... իր իրավունքների համար պայքարող ժողովրդին», «... նախաձեռնողները հայտնում էին, որ իշխանության համար պայքարը «Սահմանադրական Արցախի» նպատակների մեջ չի մտնում», «... կարգավորման հարցում ունի անզիջում կեցվածք, կողմ է Արցախի թերբնակեցված շրջանների զարգացմանն ու բնակեցմանը»: --ERJANIK քննարկում: 10:55, 17 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Փաստ կաղապարի տեղադրում խմբագրել

Հոդվածում առկա նյութերը հիմնականում վերցվել են պաշտոնական կայքում տեղադրված աղբյուրից, եթե խնդիրը այն է, որ կասկածի տակ է դրվում կայքի տեղեկատվությունը, ապա դա առանձին քննարկման թեմա է:--6AND5 (քննարկում) 13:39, 28 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Նաև սպասում եմ չեզոքության կաղապարի պարզաանումը:--6AND5 (քննարկում) 13:46, 28 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, իսկ դու վստա՞հ ես, որ Արցախի Հանրապետության ԱԺ կայքում տեղադրված պատգամավորների կենսագրությունները ամբողջովին ճիշտ են: Դու կարծում ես, որ ԱԺ կայքի պատասխանատուները այդ կենսագրության ամեն մի տառն ու տողը ստուգե՞լ են: Եթե այդ մարդը ամբողջովին վերականգնել է իր հայրենի Խնձաձոր գյուղը, ապա դա հենց այնպիսի միջոցառում չէ, կարելի է փնտրել ու գտնել աղբյուրներ, որոնք կփաստեն այդ արարքը: Նույնն էլ մնացածի պահով: Իսկ մինչ այդ պետք չի հեռացնել «փաստ» կաղապարները: Չեզոքության կաղապարը ես չեմ տեղադրել, այդ հարցով ինձ մի դիմիր:--Գարդմանահայ (քննարկում) 15:25, 28 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Պաշտոնական տեղեկատվության հանդեպ կասկած ունես, դա կարողզ ես համապատասխան կերպ ամրագրել հոդվածում, օրինակ ըստ այս կայքի տեղեկատվության համաձայն կամ նշես այն աղբյուրները, որոնց համաձայն հակառակն է եղել:--6AND5 (քննարկում) 20:05, 28 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Քեսաբ խմբագրել

Այնպիսի տպավորություն է, որ պրն. Բադասյանն է ազատագրել Քեսաբը կամ էլ իր կոչի հիման վրա հավաքված մարդիկ են ազատագրել: Կարելի է ասել, ցանկացած մարդ էլ կարող է հայտարարություններ անել, փող ունենալու դեպքում էլ մեկնել ինչ-որ տեղ, բայց եթե այդ քայլը իրադարձությունների վրա որևէ ազդեցություն չի ունեցել, ապա այս հոդվածում չպետք է տեղ գտնի: Ենթադրությունները չպետք է հոդվածում տեղ գտնեն, հակառակ դեպքում շատ հոդվածներ կարելի է բավականին բարելավել ենթադրությունների շնորհիվ: Եվ ընդհանրապես ներկայացված աղբյուրներից մեկում հստակ նշված է, որ «ԼՂՀ միջազգայնագետ Հայկ Խանումյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում գնահատելով Վ. Բադասյանի քայլը, նշեց, որ իրենք թիմակիցներ են, և ինքը ողջունում է այդ քայլը:» Նաև հաշվի առնելով, որ այս հոդվածի ստեղծող Hayk Khanumyan-ը ամենայն հավանականությամբ «ԼՂՀ միջազգայնագետ Հայկ Խանումյանն» է, այսինքն՝ Բադասյանի թիմակիցը, հետևաբար, կարելի է ասել, որ այստեղ չեզոքության խնդիր էլ կա: Եթե տվյալ բաժինը չվերանայվի ու հստակ, առանց ենթադրությունների տեղեկատվություն չավելացվի, ապա ես այն որոշ ժամանակ անց կհեռացնեմ:--Գարդմանահայ (քննարկում) 15:39, 28 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ես բաժինը ձևափոխել եմ, և ոչ մի նմանատիպ տպավորություն այժմ չկա, այնպես որ խորհուրդ չեմ տա ջնջես, իսկ տվյալ տեսքով նյութը գտնվում է տվյալ անձի մասին հոդվածում, ոչ թե Քեսաբի հոդվածում, իսկ թե դա փողով է արել թե ինչ տարբերակով, դա արդեն էական չի, Վիքին վերլուծական կայք չի:--6AND5 (քննարկում) 20:03, 28 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Վահան Բադասյան" page.