Վահան Ազատյան

հայ մանկավարժ, հեղինակ

Վահան Արշակի Ազատյան (1919, Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - դեկտեմբերի 22, 2014(2014-12-22)), հայ մանկավարժ, հեղինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ

Վահան Ազատյան
Ծնվել է1919
ԾննդավայրԲերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահացել էդեկտեմբերի 22, 2014(2014-12-22)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունմանկավարժ և քիմիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

Վահան Ազատյանը ծնվել է 1919 թվականին, Նոյեմբերյանի շրջանի Ղալաչա (այժմ՝ Բերդավան) գյուղում։ 1939 թվականին ավարտել է Երևանի քիմիական տեխնիկումը։ Կարճ ժամանակահատված աշխատել է Կիրովի անվան քիմիական կոմբինատում, այնուհետև զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, հայրենի գյուղում եղել ուսուցիչ, ուսմասվար, դպրոցի տնօրեն[1]։

Մասնակցություն Երկրորդ աշխարհամարտումԽմբագրել

1941 թվականին զորակոչվել է բանակ։ 1941-1943 թվականներին մասնակցել է Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին։ Մարտնչել է Կուրսկ-Օրյոլի աղեղում, Բրյանսկի մատույցներում։ Մարտերում աչքի է ընկել խիզախությամբ[փա՞ստ]:

Պատերազմից հետո հաշմանդամության երկրորդ խմբի կարգավիճակով վերադարձել է տուն։

Հետպատերազմյա գործունեությունԽմբագրել

1952-1954 թվականներին եղել է ՀԿԿ Նոյեմբերյանի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, այնուհետև՝ մինչև 1965 թվականը, շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ժողկրթության բաժնի վարիչ, Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն։ Եղել է քիմիայի և բնագիտության ուսուցիչ։

ՊարգևներԽմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Մեդալներ

ԵրկերԽմբագրել

  • Վրեժի բոցով։ Երևան։ Հայաստան, 1987[2]։
  • Խավարից դեպի լույս։ Երևան։ Արձագանք, 2002[3]։

ԾանոթագրություններԽմբագրել