Մեկ, երկու, երեք...

վավերագրական ֆիլմ

«Մեկ, երկու, երեք...», ռեժիսոր Արման Երիցյանի 2015 թվականին նկարահանած վավերագրական ֆիլմ։ 2015 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» և «Վավերագրական ֆիլմերի մրցույթ» ծրագրերում և ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»[1]։

Մեկ, երկու, երեք...
Մեկ, երկու, երեք...
Երկիր Հայաստան
 Գերմանիա
 Նորվեգիա
Ժանրվավերագրական և վավերագրական ֆիլմ
Թվական2015
Լեզուհայերեն և ռուսերեն
ՌեժիսորԱրման Երիցյան
Տևողություն75 րոպե

Պատմություն խմբագրել

«Մեկ, երկու, երեք․․․» վավերագրական ֆիլմը պատմում է մի խումբ տարեցների մասին, որոնք սկսում են գնահատել կյանքը, ապրել այսօրով, պարել, վայելել իրենց ժամանակը։ Նրանց միավորում է բարեգործական ճաշարանը և պարը։ Ֆիլմում ներկայացված է հերոսներից յուրաքանչյուրի անձնական դրաման, բայց երբ հերոսները պարում են, անհետանում է էկրանին հայտնված միայնակ ու խնդիրներում խորասուզված մարդը, որը պարելիս վերափոխվում է, և պարը ստիպում է նրանցից յուրաքանչյուրին փոխվել[2][3]։

Հերոսներից 80-ամյա Միխայիլը վերջապես ազատում է իր բնակարանն անպետք իրերից, որոնք կուտակել էր վերջին 15 տարիների ընթացքում, վերանորոգում է բնակարանն ու ընկերներին հրավիրում։ Յուրաքանչյուր հերոսի անձնական պատումը միահյուսվում է գլխավոր հերոսի շուրջը։ Թեև յուրաքանչյուր պատմություն անձնական է, «Ընտրյալների» պայքարը բնորոշվում է հայաստանաբնակ լինելու հանգամանքով և ֆիլմում հնչող առավել մեծ հարցադրումները ընդհանրական են։ Ամեն երկրում, քաղաքում և համայնքում մարդիկ ծերանում են և զգում խնամքի, ուշադրության կարիք։ Միխայիլը և ընկերներն առաջին քայլեր են անում և կյանքի մայրամուտին վերջապես սկսում լիարժեք կյանքով ապրել[4]։

  Պետք է որսորդի պես համբերատար լինել։ Վավերագրական ֆիլմերում ռեժիսորի մասնագիտական առաջին կոչումը համբերատարությունն է։ Եթե համբերատար չեղար, ոչնչի չես հասնի։ Պետք է նաև աննկատ լինես, համբերես, մինչև նրանք կբացվեն, քեզ կվստահեն իրենց գաղտնիքները։ Բայց դու էլ քո հերթին ազնիվ պիտի լինես ու նրանց բոլոր գաղտնիքները չհրապարակես։
- Արման Երիցյան[5]
 
  Առաջին հայացքից թվում է, թե տարեց մարդիկ պահանջկոտ են, դժվար է նրանց հետ և այլն, բայց նրանք ընդամենը մեկ բան են ուզում մեզնից՝ ուշադրություն։ Ու մենք պետք է կարողանանք դա ժպտալով տալ նրանց՝ առանց վայրկյան անգամ հապաղելու։ Նրանք պետք է զգան, որ իրենց տեղն ու դերն ունեն, և քանի դեռ կյանքը չի ավարտվել, այն շարունակվում է։
- Արման Երիցյան[5]
 

«Ընտրյալներ» պարային համույթ խմբագրել

  • Միխայիլ Զինովև
  • Անահիտ Պետրոսյան
  • Հովսեփ Ջիբիրյան
  • Աիդա Մնացականյան
  • Մարտիկ Մարտիրոսյան
  • Մարիամ Աղաջանյան
  • Ժասմինա Կարապետյան / Պարուսույց

Նկարահանող խումբ խմբագրել

Ֆիլմն արտադրվել է 2015 թվականին «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ Հայաստան–Գերմանիա–Նորվեգիա համատեղ արտադրություն է։ «Մեկ, երկու, երեքը․․․» ֆիլմի նկարահանման և մոնտաժման աշխատանքները տևել են 5 տարի։ Նկարահանվել է 160 ժամանոց տեսաշար։ Ռեժիսոր Արման Երիցյանը ֆիլմի հերոսներին նկատել է «Թաքնված տաղանդ» հեռուստանախագծի ժամանակ։

  • Պրոդյուսեր(ներ)՝ Վարդան Հովհաննիսյան, Իննա Սահակյան, Յուլյա Գրիգորյանց, Ֆաբիան Գասմիա, Ֆրոդ Սոբսթադ
  • Ռեժիսոր՝ Արման Երիցյան
  • Սցենարի հեղինակ՝ Արման Երիցյան
  • Օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան
  • Երաժշտությունը` Ալեքսանդր Իրադյան
  • Հնչյունային ձևավորող` Գևորգ Պետրոսյան
  • Մոնտաժող` Տիգրան Բաղինյան
  • Արտադրող ընկերություն՝ Bars Media Documentary Film Studio

Մրցանակներ խմբագրել

2015 թվականին ֆիլմն արժանացել է Ոսկե ծիրան մրցանակի «Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ։ 2015 թվականին մասնակցել է Նորվեգիայում անցկացվող Films from South միջազգային կինոփառատոնին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեկ, երկու, երեք…». www.gaiff.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
  2. cultural. ««ՄԵԿ, ԵՐԿՈՒ, ԵՐԵՔ ․․․․». ՖԻԼՄ ԱՊՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». cultural.am (armenian). Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  3. «Արման Երիցյան. «Խաղարկային ֆիլմում հերոսը ռեժիսորի հյուրն է, վավերագրական ֆիլմում ռեժիսորն է հերոսի մոտ հյուր»». Կինոաշխարհ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.(չաշխատող հղում)
  4. ««Մեկ, երկու, երեք…». Արման Երիցյանի կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրանի» վավերագրական ֆիլմերի մրցույթում - ankakh.com». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  5. 5,0 5,1 «Տարեց մարդիկ ընդամենը մի բան են ուզում մեզնից».

Արտաքին հղումներ խմբագրել