Վահագն Խաչատրյան (շախմատիստ)

շախմատիստ

Վահագն Ալբերտի Խաչատրյան (մայիսի 2, 1977(1977-05-02)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, ՖԻԴԵ-ի մարզիչ, միջազգային կարգի մրցավար, շախմատի միջազգային վարպետ։

Վահագն Խաչատրյան
Պետություն(ներ) Հայաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 2, 1977(1977-05-02)[1] (46 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումմիջազգային վարպետ[2] և Միջազգային մրցավար
Ներկայիս վարկանիշ2251
ՖԻԴԵ համար13300598
365chessVahagn_Khachatryan
Chesstempo համար102990
ICCF համար102990
 Vahagn Khachatryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վահագն Խաչատրյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 2-ին, Գյումրի քաղաքում։ Գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և ստացել մանկավարժության բակալավրի աստիճան։

1998-2002 թվականներին Վահագն Խաչատրյանը որպես ավագ մարզիչ աշխատել է Գյումրու շախմատի մարզադպրոցում։ 2002 թվականից որպես շախմատի մարզիչ աշխատանքի է անցել Հայաստանի շախմատի ակադեմիայում։ 2003 թվականից դասախոսություններ է կարդացել Հայաստանի շախմատի ակադեմիայի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզիչների և մրցավարների որակավորման բարձրացման սեմինարներում։ 2011 թվականին Շախմատի միջազգային ֆեդերացիան Խաչատրյանին շնորհել է ՖԻԴԵ-ի մարզչի բարձր կոչում 2013 թվականից զուգահեռաբար վերսկսել է Գյումրու շախմատի մարզադպրոցի մարզչկան աշխատանքները։

2017 թվականին նշանակվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի ուսումնական գծով փոխտնօրեն։

Կոչումներ խմբագրել

2011 թվականին Շախմատի միջազգային ֆեդերացիան Վահագն Խաչատրյանին շնորհել է ՖԻԴԵ-ի մարզչի կոչում, նույն թվականին Շախմատի միջազգային ֆեդերացիան նրան շնորհել է միջազգային կարգի մրցավարի կոչում։

Մարզչական արդյունքներ խմբագրել

Վահագն Խաչատրյանը մարզել է Ռոբերտ Աղասարյանին, 2006 թվականին դարձել է աշխարհի մինչև 12 տարեկանների չեմպիոն, Մարիա Գևորգյանին, որը 2011 թվականին դարձել Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնության բրոնզե մեդալակիր, Մանուել Պետրոսյանին, որը 2012 թվականին դարձել է մինչև 14 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Արմեն Բարսեղյանին, որը 2019 թվականին դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների չեմպիոն[3][4]։ Վահագն Խաչատրյանը հանդիսացել է նաև Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Աննա Սարգսյանի անհատական մարզիչը։

Պարգևներ խմբագրել

Միջազգային ասպարեզում իր սաների բարձր հաջողությունների համար Վահագն Խաչատրյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի անվանական թոշակով, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից արժանացել է պարգևատրումների։

Միջազգային մրցաշարերում գրանցած բարձր արդյունքների համար ՖԻԴԵ-ն 2001 թվականին Վահագն Խաչատրյանին շնորհել է շախմատի միջազգային վարպետի կոչում։

Վահագն Խաչատրյանը 2012 թվականից հանդիսանում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզչական (մանկապատանեկան) խորհրդի, մրցավարական և որակավորման հանձնաժողովների անդամ[5]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6][7]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1996 2340 2340 2340
1997 2340 2345 2345 2340
1998 2345 2345 2345 2345
1999 2342 2374 2374 2342
2000 2370 2357 2369 2370 2357
2001 2393 2410 2411 2382 2411 2382
2002 2391 2391 2359 2359 2391 2359
2003 2365 2365 2346 2319 2365 2319
2004 2319 2319 2319 2317 2319 2317
2005 2335 2335 2335 2335 2335 2335
2006 2337 2310 2315 2315 2337 2310
2007 2315 2315 2305 2279 2315 2279
2008 2279 2283 2283 2283 2283 2279
2009 2283 2278 2278 2278 2278 2283 2278
2010 2278 2278 2278 2278 2278 2278 2278 2278
2011 2278 2271 2271 2271 2271 2271 2278 2271
2012 2271 2271 2271 2271 2271 2271 2271 2271 2271 2271 2271
2013 2271 2271 2271 2271 2271 2271 2271 2271 2271 2278 2278 2278 2278 2271
2014 2278 2278 2278 2281 2281 2281 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2278
2015 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283
2016 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283 2283
2017 2283 2283 2283 2269 2269 2269 2269 2269 2269 2269 2269 2269 2283 2269
2018 2269 2269 2274 2274 2274 2274 2274 2274 2274 2274 2274 2274 2274 2269
2019 2274 2274 2276 2276 2276 2276 2276 2276 2276 2276 2276 2276 2276 2274
2020 2276 2276 2256 2256 2256 2256 2256 2256 2256 2256 2256 2256 2276 2256
2021 2256 2256 2256 2256 2256
2022 2252 2252 2252
2023 2251 2251 2251


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 chessgames.com — 2001.
  2. FIDE Ratings and Statistics
  3. Շախմատիստ Արմեն Բարսեղյանը՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն
  4. «ЮНОШЕСКИЕ ШАХМАТЫ В ПОРЯДКЕ». golosarmenii.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
  5. «Chess Academy of Armenia». chessacademy.am (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
  6. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  7. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահագն Խաչատրյան (շախմատիստ)» հոդվածին։