Աննա Սարգսյան
Աննա Մարատի Սարգսյան (ապրիլի 10, 2001[1], Երևան, Հայաստան[1]), հայ շախմատիստուհի, Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Շախմատի Եվրոպայի 2019 թվականի թիմային առաջնության ոսկե մեդալակիր (4-րդ խաղատախտակ), կանանց գրոսմայստեր (2020)։
Աննա Սարգսյան | |
---|---|
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 10, 2001[1] (19 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան[1] |
Կոչում | կանանց ՖԻԴԵ-ի վարպետ և կանանց միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2402 (նոյեմբեր, 2020) |
ՖԻԴԵ համար | 13308130 |
365chess | Anna_M._Sargsyan |
Chesstempo համար | 338910 |
ICCF համար | 338910 |
ԿենսագրությունԽմբագրել
Աննա Սարգսյանը ծնվել է 2001 թվականին, մասնակցել է շախմատի Եվրոպայի թիմային և աշխարհի պատանեկան առաջնություններին։ Լավագույն արդյունքը ցույց է տվել 2017 թվականի՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որտեղ գրավել է 4-րդ տեղը[2]։
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ է, Բաթում քաղաքում մասնակցել է Շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադային (+5, =4, -2)[3]։
Հայաստանի կանանց թիմի կազմում 2019 թվականին մասնակցել է Աստանայում տեղի ունեցած շախմատի աշխարհի թիմային առաջնությանը (+2, =3, -4)[4][5]։
2020 թվականի մարտին ՖԻԴԵ-ն կանանց միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհել Աննա Սարգսյանին[6]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://ratings.fide.com/crt/main226720.pdf
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - European Youth Chess Championship 2017»։ chess-results.com
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 43rd Olympiad Batumi 2018 Women»։ chess-results.com
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - FIDE Women's World Team Championship 2019»։ chess-results.com
- ↑ «Շախմատի ԱԱ. Հայաստանի կանանց թիմի կազմը հայտնի է»։ Azat TV (հայերեն)։ 2019-02-23։ Վերցված է 2020-03-09
- ↑ Աննա Սարգսյանն արժանացել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչման
Արտաքին հղումներԽմբագրել
- Աննա Սարգսյանի էջը ՖԻԴԵ-ի կայքում
- Աննա Սարգսյան շախմատիստի էջն ու խաղերը Chessgames.com կայքում
- Anna M. Sargsyan chess games at 365Chess.com