Վահագն Թումասյան

հայ զինվորական

Վահագն Արամի Թումասյան (1981, Աբովյան, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 2020(2020-10-12), Ջաբրայիլ, Հադրութի շրջան, Արցախ), պատմաբան, ՀՀ Զինված ուժերի զինծառայող, հետախույզ, փոխգնդապետ[1], զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

Վահագն Թումասյան
Դիմանկար
Ծնվել է1981
ԾննդավայրԱբովյան, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 12, 2020(2020-10-12)
Մահվան վայրՋաբրայիլ, Հադրութի շրջան, Արցախ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՄասնագիտությունԶինվորական
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Վահագն Թումասյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 5-ին Աբովյանում։ Հայրը՝ Արամ Թումասյանը հայրենադարձել է Ստամբուլից, թուրքագետ է։ Վահագնը երիտասարդ տարիքից զբաղվել է սպորտով, եղել է ձյուդոյի Հայաստանի առաջնության երիտասարդների հաղթող։ Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է ԵՊՀ֊ի պատմության ֆակուլտետում, այնուհետև՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Հայաստանի հարակից երկրների պատմության» ամբիոնի մագիստրատուրայում։

2007 թվականին ծառայության է անցել ՀՀ Զինված Ուժերում։ Գերազանցության դիպլոմով ավարտել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ակադեմիայի դասընթացները, ոսկե մեդալով՝ Չինաստանի հատուկ անվտանգության ապահովման դասընթացները։ Մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Ադրբեջանագիտություն» հատուկ դասընթացներին, տիրապետել է ադրբեջաներենին և թուրքերենին։

Եղել է հատուկ նշանակության դիպուկահար, որից հետո՝ հեախույզ։ Հատուկ առաջադրանքի կատարման համար արժանացել է «Գևորգ Վարդանյան» մեդալի։

Ռազմական գործողությունների ընթացքում փրկել է 82 զինվորականի կյանք[2][3]։

Վահագն Թումասյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, Հադրութի շրջանում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության հրթիռակոծության հետևանքով։

Վահագն Թումասյանը հուղարկավորվել է Եռաբլուրում, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Ունի մեկ դուստր՝ Մարիամը։

2021 թվականի հունվարի 28֊ին Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկն անվանվել է Վահագն Թումասյանի անունով[4]։

Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 187-Ա որոշմամբ Աբովյանի մարզահամալիրը անվանակոչվել է Վահագն Թումասյանի անվամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Գոնե Աստծուց կյանք խնդրեիր...». 82 զինվորի կյանք փրկած փոխգնդապետի անունով լսարան բացվեց
  2. LLC, Helix Consulting. ««Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  3. «Հետախույզ Վահագն Թումասյանը շրջափակումից ազատել ու փրկել է 82 զինվորականի կյանք (Տեսանյութ)». Bavnews․am. 2020 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  4. «ՎԱՀԱԳՆ ԹՈՒՄԱՍՅԱՆ՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼՈՂ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԱՀԱԳՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆԻ ԼՍԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ». www.ysu.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել