Վահագն Գարագաշյան
խմբագիր, բանաստեղծ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գարագաշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահագն Վազգենի Գարագաշյան (1967, Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան), խմբագիր, բանաստեղծ։
Վահագն Գարագաշյան | |
---|---|
Ծնվել է | 1967 |
Ծննդավայր | Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան |
Կրթություն | Հայկազյան համալսարան (1989) և Մոնաշի համալսարան (1992) |
Մասնագիտություն | խմբագիր և բանաստեղծ |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է ծննդավայրի Հառաջ-Գալուստ Կյուլպենկյան, ապա՝ Բեյրութի Սուրեն Խանամիրյան ազգային վարժարաններում (1984-1986 թվականներին), Հայկազան համալսարանում (1986-1989 թվականներին), Մելբուռնի Մոնաշե համալսարանում (1992 թվական)։
1991 թվականին հաստատվել է Ավստրալիայում, 1 տարի եղել է Սիդնեյի «Հորիզոն» ռադիոժամի տնօրենը։
1995 թվականին փոխադրվել է ԱՄՆ։
1995-1996 թվականներին՝ «Հայրենիք» շաբաթաթերթի խմբագրի օգնական, 1996-1999 թվականներին՝ խմբագիր, 1999 թվականից՝ ՀՅԴ Կանադայի կենտկոմի «Հորիզոն» պաշտոնաթերթի խմբագրապետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |