Վախուշտի Կոտետիշվիլի (վրաց.՝ ვახუშტი ვახტანგის ძე კოტეტიშვილი, օգոստոսի 4, 1935(1935-08-04), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 7, 2008(2008-08-07), Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային գրականագետ, քննադատ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստանի մանկավարժական ակադեմիայի ակադեմիկոս, «Սաբա» մրցանակի դափնեկիր[1]։

Վախուշտի Կոտետիշվիլի
վրաց.՝ ვახუშტი კოტეტიშვილი
Ծնվել էօգոստոսի 4, 1935(1935-08-04)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 7, 2008(2008-08-07) (73 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանիչ, գրական քննադատ և բանահավաք
Ծնողներհայր՝ Վախթանգ Կոտետիշվիլի
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է վրացի անվանի գրականագետ, արվեստաբան, հասարակական գործիչ Վախթանգ Կոտետիշվիլու (1893—1937) ընտանիքում։ 1937 թվականին հորը գնդակահարել են՝ մեղադրելով հակախորհրդային գործունեության մեջ[2]։

Վախուշտին 1959 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1965-ից 1977 թվականներին դասավանդել է համալսարանում։

Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1954 թվականին, առաջին թարգմանությունները՝ 1958-ին;

1964 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հաֆիզի քնարերգության մեկնաբանության հարցի շուրջ» թեմայով[3]։ Բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի արժանացել է «Պարսկական դասական տաղաչափության կառուցվածքի մասին» ատենախոսական աշխատության համար, որը պաշտպանել է 1975 թվականին[4]։

Ապրել է Թբիլիսիում, հոր՝ Վախթանգ Կոտետիշվիլու անունը կրող փողոցի 7-րդ շենքումում[5]։

Գրականություն խմբագրել

Мой век минутный. 2005 ISBN 5-94542-174-X[6]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել