Սերգեյ Վենեդիկտի Սարտակով (մարտի 26 (ապրիլի 8), 1908, Օմսկ, Աքմոլայի մարզ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 2005(2005-05-01), Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Սերգեյ Սարտակով
Ծնվել էմարտի 26 (ապրիլի 8), 1908
ԾննդավայրՕմսկ, Աքմոլայի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 1, 2005(2005-05-01) (97 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Առաջին գիրքը «Ալեքսեյ Խուդոնոգով» (1945) պատմվածքների ժողովածուն է։ Այնուհետև տպագրվել են նրա «Չուի սահանքներով» (1946), «Լաստը գնում է դեպի հյուսիս» (1949) վիպակները՝ գրված մանուկների համար, «Երգը գետի վրա» (1947), «Ոտքի կելնի վրիժառուն ահեղ» (1955) պիեսները, «Հեռավոր գյուղը» (1947) և «Լուսամուտների տակի պարտեզը» (1959) ժողովածուները, «Լեռներ Սայանյան» (գիրք 1-3, 1940-1954) պատմահեղափոխական վեպը։ Սիբիրի բնական հարստությունների յուրացումը, սովետական մարդկանց աշխատանքային սխրանքները, սոցիալիստական հասարակության մեջ անհատի ձևավորումն են արտացոլված «Քարե հիմք» (1950) վիպակում, «Սառցե գանձ» (1961) և «Քարն իմաստության» (գիրք 1-2, 1966-1971) վեպերում, «Բարբինյան վիպակներ» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1970) եռերգությունում՝ «Լեռնային քամի» (1957), «Թագուհին չտաս» (1960), «Դանդաղ գավոտ» (1967)։ «Առաջին հանդիպում (1967) պատմվածքների ժողովածուում Սարտակովը դիմել է լենինյան թեմային։ Հեղափոխականների կյանքն է պատկերում «Իսկ դու վառվիր, աստղ» (գիրք 1-2, 1974-1975) վեպը։ 1981 թվականին լույս տեսավ Սարտակովի «Արճճե կոթող» վեպը, որի հերոսը (երիտասարդ նկարիչ) կյանքի դաժան փորձություններով անցնելուց հետո էլ չի կորցնում դեպի գեղեցիկն ունեցած իր վեհ ձգտումները։

Սարտակովը հեղինակ է նաև էսսեների ու գեղարվեստական հրապարակախոսության գրքի («Մաքուր թղթի վրա կռացած», 1978), ակնարկների մի քանի ժողովածուի։ Նրա գրքերին հատկանշական է սերը դեպի Սիբիրն ու նրա մարդիկ, պատումին բնորոշ է քնարականությունը։ Սարտակովի շատ ստեղծագործություններ թարգմանված են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ 1967 թվականից՝ ԽՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության 2 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Սերգեյ Սարտակովը 1969 թվականի սեպտեմբերի 24-ին մասնակցել և ելույթ է ունեցել Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երևանի Ալեքսանդր Սպենդարիանի անվան օպերայի ու բալետի թատրոնի դահլիճում անցկացվող ՀԿԿ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության և ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հանդիսավոր նիստին[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Թումանյան 100 (հոբելյանական տարեգրություն), Ե., «Հայաստան», էջ 218-221։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 243