Վալենտինա Կառնաուխովա[1] (նոյեմբերի 11, 2001(2001-11-11), Դոնի Ռոստով, Ռուսաստան[2]), ավելի հայտնի է որպես Karna.val[3] կամ Ва́ля Карнава́л (Վալյա Կառնավալ), ռուս վիդեոբլոգեր (տիկտոկեր), երգչուհի[4], դերասանուհի, գրող։

Վալյա Կառնավալ
Բնօրինակ անունռուս.՝ Валя Карнавал
Ի ծնե անունռուս.՝ Валентина Васильевна Карнаухова
Ծնվել էնոյեմբերի 11, 2001(2001-11-11) (22 տարեկան)
Դոնի Ռոստով, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Ժանրերթին փոփ
Մասնագիտությունվիդեո բլոգեր, երգչուհի, դերասանուհի և տիկտոկեր

2020 թվականի հոկտեմբերին ռուսական Forbes-ը նրան դասել է պատմության մեջ իր առաջին ամենաբարձր վարձատրվող տիկտոկերների ցուցակի 5-րդ հորիզոնականում[4]։ 2020 թվականի արդյունքներով Վալյա Կառնավալը 6-րդ հորիզոնականն Է զբաղեցրել «TikTok'a» ռուսալեզու հատվածի «թոփ-արտիստների» ցուցակում, որոնց երգերը առավել հաճախ օգտատերերն օգտագործել են իրենց տեսահոլովակում։ Բացի այդ, նրա «Психушка» երգը հայտնվել է 9-րդ հորիզոնականում՝ «TikTok‘а հիթերի» ցուցակում, որն ամենաշատն է օգտագործվում 2020 թվականին[5]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 11-ին Դոնի Ռոստովում[2][4][6]։

Զբաղվել է թեթև ատլետիկայով, սակայն սպորտից հեռացել է առողջության պատճառով[4]։ Բացի դրանից զբաղվել է պարով[6]։

Մինչև 15 տարեկանը ապրել է Ռոստովի շրջանի Նովոբատայսկ գյուղում[4][7]։ Ինչպես պատմում է Վալյան, դպրոցում դասընկերները ծաղրում էին իրեն՝ ծիծաղելով ընտանիքի աղքատության վրա[4][8]։

  Վալյայի կյանքում բեկումնային պահերից մեկը հոր մահն էր լյարդի քաղցկեղից։ Նրան չեն հասցրել փրկել բժիշկների սխալի պատճառով։ Նույնիսկ այն ժամանակ աղջիկը դպրոցում ենթարկվել է բուլինգի։ Երեխաները սկսել են ասել, որ իրենք մոր հետ չեն գոյատևի առանց հոր փողերի։ Կյանքի դժվար իրավիճակների պատճառով Վալյան ստիպված է եղել արագ մեծանալ[8]։  

Ավարտելով Ռոստովի № 9 դպրոցի 9-րդ դասարանը՝ ընդունվել է Ռոստովի գովազդի, ծառայությունների և զբոսաշրջության քոլեջ[9]։

  Ես 15 տարեկանից ինքս եմ ապրում։ Այդ ժամանակից ի վեր, երբ ավարտել եմ իններորդ դասարանը, ինքնաբերաբար տեղափոխվել եմ գյուղից։ Մեզ մոտ ընդունված է այնպես, որ դու չես կարող մնալ տանը՝ ծնողներիդ հետ։ Երբ տեղափոխվել եմ քաղաք, վարձակալել եմ կոմունալ սենյակ՝ ընդհանուր սանհանգույց, զուգարան, մուկ, հարևաններ, որոնք անընդհատ աղմկում են…[7]  

Պարապմունքները բաց թողնելու պատճառով ստիպված է եղել թողնել ուսումը[9]։ Ըստ ռուսական Forbes ամսագրի խմբագրության՝ Վալյան նաև ընդունվել է տեղի ևս մեկ քոլեջ, բայց նորից լքել է[4]։

Աշխատել է, որպես դերասանուհի՝ քվեսթներում[4]։

  Ես մեկ ամսվա ընթացքում ունեցել եմ ութ հազար ռուբլի, որոնցից վեցով վճարել եմ բնակարանի վարձը։ Ըստ էության, ես ոչ մի բանի համար այլևս գումար չունեի, փոխարենը 15 տարեկանում մտածում էի, թե որտեղ կարելի է գնալ աշխատելու։ Ես գնում էի քվեստների երեկոյան ժամը 6-ից մինչև առավոտյան 4-ը, իսկ հետո առավոտյան 7-ին արթնանում էի քոլեջ գնալու համար։ Դա դեռ Դոնի Ռոստովում. ես այն աղջիկն էի, որը մարդկանց այնքան էր վախեցնում, որ նրանցից շատերն անմիջապես խաղից դուրս էին գալիս[7]։  

17 տարեկանում[6] (2018 թվականին) գրանցվել է Musical.ly-ում (այժմ՝ TikTok)[6][9], որտեղ մասնագիտացել է հումորային տեսահոլովակներ նկարահանելով՝ առաջին իսկ տարում հավաքելով 350 հազար բաժանորդ[4]։

Հիմա ապրում է Մոսկվայում[9]։ Հաճախ համատեղ տեսահոլովակներ է նկարում Յուլյա Գավրիլինայի հետ[10]։

2020 թվականից սկսած՝ Վալյան ընդգրկված է տիկտոկերների միավորման մեջ (տիկտոկերների տանը)՝ Hype House-ում[4]։

  Արտաքին տեսաֆայլեր
  «Психушка»
«Опять домой» (live)
на YouTube

2020 թվականից սկսել է երաժշտական գործունեությունը[9]՝ ներկայացնելով հասարակությանը իր դեբյուտային «Психушка» սինգլը։ Տեսահոլովակի թողարկումը տեղի է ունեցել նույն տարվա սեպտեմբերին[11]։

  «Психушка» երգը ծնվել է պատմությունից, որը ես ինքս եմ հորինել։ Երբ աղջիկը սիրում է տղային, նրա տանիքը «փախչում» է, և նա չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Տղան առաջին անգամ է հայտնվում այդ իրավիճակում և տառապում։ Մենք պարզապես այս պատմությունը հանգավորել ենք[7]։  

Բացի այդ, առաջին անգամ փորձել է իրեն դերասանական ոլորտում՝ խաղալով ՏՆՏ ալիքի «Отпуск» հեռուստասերիալում՝ որպես դեռահաս աղջիկ[4][7][7]։ Պիլոտային սերիան նկարահանվել է 2019 թվականի մայիսին[7], իսկ հենց սերիալի նկարահանումը սկսվել է 2020 թվականի հունիսին։ Ֆիլմը թողարկվել է 2021 թվականի փետրվարի 1-ին[12]։

  Ինձ նկատեցին TikTok-ում, նամակ գրեցին իմ պրոդյուսերին, որից հետո ես անցա չորս փորձ։ Սկզբում ինձ չեն ասել՝ անցել եմ, թե ոչ, իսկ հետո հանկարծ ինձ հաստատել են իբրև Tiktok-ի մի աղջիկ, որը դերասանական կրթություն չունի[7]։  

Նոյեմբերին թողարկվել է Վալյայի «Здарова, бандиты» վերնագրով ինքնակենսագրական գիրքը[9]։

Ալիքի թեմատիկա խմբագրել

«ՏիկՏոկի» համար Վալյան նկարում է հումորային դրվագներ[4], պարեր, մարզասարքերով պարապմունքներ[6]։

«YouTube»-ի համար նկարահանում է խաղային հեռարձակումներ[9]։

Ինչպես գրում է «Forbes»-ը, «Կարնաուխովայի կերպարը համացանցում ռեզոնանս է առաջացնում գեղեցիկ արտաքինով։ Նա իր հանդիսատեսին «бандити» է անվանում և ողջունելիս օգտագործում «здорова» բառը։ Իր հոլովակներում Վալյան հաճախ հայտնվում է Պատապ փափուկ արջուկով»[4]։

2020 թվականի դեկտեմբերին թողարկել է «Не сплю ночами» երգը։

Անձնական կյանք խմբագրել

Իր անձնական կյանքը Վալյան չի ցուցադրում[13], սակայն ԶԼՄ-ների տեղեկություններով հանդիպել է Եգոր Շիպի հետ և հետո բաժանվել[14]։ 2020 թվականի օգոստոսին նա ինքն է հաստատել այդ նորությունը «YouTube»-ի հայտնի ալիքում[15]։ Այնուհետև Վալյան հանդիպել է Եգոր Կրիդի հետ։ Այս պահին նա Սաշա Սթոունի ընկերուհին է։Սակայն 2023 թվականի ապրիլից նրանք բաժանվել են։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Տարի Անվանում Հիթ-շքեր Ծանոթագրություն
  Ռուսաստան
TopHit
Top Radio & YouTube Hits
[16]
TopHit
Top YouTube Hits
[16]
ՏիկՏոկ
Топ-10
ռուսական
երգեր

[17]
ՎԿ
[18]
Shazam (ծառայություն)
Топ-20
[19]
Zvooq.
online
Топ-20
[20]
ՅուԹյուբ
20 թրենդ.
տեսահոլովակ

[21]
2020 «‎‎Психушка» 75 12 Չկա տվյալ 11 17 16 6 թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի հունիսի 17-ին[22]
«Опять домой» 152 31 18 7 թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի հուլիսի 14-ին[23]
«Опять домой»‎ (zheez remix) թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի հուլիսի 30-ին[24]
«Истерика» 26 4 թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին[25]
«Не сплю ночами» թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 16-ին[26]

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Արձակուրդ» (ՏՆՏ, 2021) - Լուսի[7]

Վարկանիշ խմբագրել

  • Ամենաբարձր վճարվող տիկտոկերը Forbes-ի տվյալներով՝ 9-րդ հորիզոնական[4]
  • Ռուսաստանի ամենահայտնի տիկտոկեր՝ 8-րդ հորիզոնական[27]
  • Թոփ-5 «ՏիկՏոկի» երգիչներ՝ 4-րդ հորզոնական[28]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծանոթագրություն
2020 2020 թվականի «ТНТ Music»-ի արդյունքներով Տարվա լավագույն տիկտոկեր Առաջադրված 3-րդ հորիզոնական[29][30]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Karna.val - Психушка». TopHit. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  2. 2,0 2,1 «Валя Карнавал сменила шапку профиля в Инстаграме». ELLEGIRL. 2020 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «‎Karna.val в Apple Music». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 «Миллионы 20-летних: рейтинг самых высокооплачиваемых тиктокеров». Forbes.ru. 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. «TikTok подвел итоги года и выбрал лучшие видео и тренды 2020». Журнал Esquire.ru. 2020 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Девушка недели: звезда Tiktok из Ростова с неимоверными заработками». rostovgazeta.ru. 2020 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «Karna.val: «Сейчас я больше всего хочу добиться чего-то в музыке»». ТНТ MUSIC. 2020 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2020=12-09-ին.
  8. 8,0 8,1 «Звезда TikTok Валя Карнавал рассказала о травле в школе». WMJ.ru. 2020 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 «Сколько зарабатывает ростовская звезда TikTok Валя Карнаухова (Karna Val) на рекламе, подсчитали эксперты». 161.ru - новости Ростова-на-Дону. 2020 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. «Миллионы 20-летних: рейтинг самых высокооплачиваемых тиктокеров (стр. 4, Юлия Гаврилина)». Forbes.ru. 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. Ульяна Пирогова (2020 թ․ սեպտեմբերի 6). «Премьера: Валя Карнавал похищает бойфренда в клипе «Психушка» • ТНТ MUSIC — Здесь твоя музыка». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  12. «Телеканал ТНТ представил новый, самый сильный сезон». ТНТ. 2020 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
    На Кубани снимают комедийный сериал «Отпуск»
    В Геленджике начали съемки сериала для ТНТ Արխիվացված 2020-10-28 Wayback Machine
  13. «Мне пишет много мальчиков» — Валя Карнавал прокомментировала отношения с Егором Шипом
  14. Егор Шип откровенно рассказал о романе с Валей Карнавал
    Девушка блогера Егора Шипа рассказала про их расставание в интервью Արխիվացված 2021-01-19 Wayback Machine
    Валя Карнавал, определись: Егор Крид или Егор Шип
    «Не грусти»: Егор Шип посвятил песню Вале Карнавал
    Егор Шип о высказывании Дани Милохина помирить их с Валей Карнавал Արխիվացված 2020-11-27 Wayback Machine
  15. «Девушка блогера Егора Шипа рассказала про их расставание в интервью». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
  16. 16,0 16,1 «Karna.val». TopHit (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
    «‎‎Психушка»: «YouTube – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 19. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.; «Karna.val - Psihushka». TopHit (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
    «‎‎Опять домой»: «YouTube – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru». Tophit (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 17. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.; «Karna.val - Opyat' domoj». TopHit (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
    «Истерика»: «Top YouTube Hits, 9 Oct - 15 Oct 2021 (YouTube – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru)». TopHit. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  17. «Музыкальные чарты за 48 неделю: Slava Marlow, Баста, Thrill Pill и другие». InterMedia. 2020 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
    «Музыкальные чарты за 49 неделю: лидируют Miyagi & Andy Panda, Баста, «ДДТ», Slava Marlow и другие». InterMedia. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
    «Музыкальные чарты за 50 неделю: лидируют Miyagi & Andy Panda, Баста, Скриптонит, "Ленинград" и другие». InterMedia. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
    «Музыкальные чарты за 51 неделю: лидируют Скриптонит, Ramil', Светлана Лобода, Artik & Asti и другие». InterMedia. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  18. «Музыкальные чарты за 25 неделю: лидируют Morgenshtern & Элджей, Boulevard Depo, Клава Кока, Niletto и другие». 2020 թ․ մայիսի 25. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
    «Музыкальные чарты за 26 неделю: лидируют Моргенштерн & Элджей, Boulevard Depo, Blackpink и другие». InterMedia. 2020 թ․ հուլիսի 2. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. «Психушка»: «Музыкальные чарты за 25 неделю: лидируют Morgenshtern & Элджей, Boulevard Depo, Клава Кока, Niletto и другие». InterMedia. 2020 թ․ հունիսի 25. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. «Музыкальные чарты за 26 неделю: лидируют Моргенштерн & Элджей, Boulevard Depo, Blackpink и другие». InterMedia. 2020 թ․ հուլիսի 2. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
    «Музыкальные чарты за 29 неделю: лидируют Ramil', Juice Wrld, Artik & Asti и другие». InterMedia. 2020 թ․ հուլիսի 23. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
    «Музыкальные чарты за 30 неделю: лидируют Ramil', Miyagi & Andy Panda, Niletto и другие». InterMedia. 2020 թ․ հուլիսի 30. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  21. «Психушка»:
    «Музыкальные чарты за 25 неделю: лидируют Morgenshtern & Элджей, Boulevard Depo, Клава Кока, Niletto и другие». InterMedia. 2020 թ․ հունիսի 25. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
    «Музыкальные чарты за 26 неделю: лидируют Моргенштерн & Элджей, Boulevard Depo, Blackpink и другие». 2020 թ․ հուլիսի 2. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
    «Опять домой»:
    «Музыкальные чарты за 29 неделю: лидируют Ramil', Juice Wrld, Artik & Asti и другие». InterMedia. 2020 թ․ հուլիսի 23. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
    «Музыкальные чарты за 30 неделю: лидируют Ramil', Miyagi & Andy Panda, Niletto и другие». InterMedia. 2020 թ․ հուլիսի 30. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  22. «‎‎Психушка - Single by Karna.val on Apple Music». Apple Music. 2020 թ․ հունիսի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  23. «‎‎‎‎‎Опять домой - Single by Karna.val on Apple Music». Apple Music. 2020 թ․ հուլիսի 14. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  24. «‎Опять домой (zheez remix) - Single by Karna.val on Apple Music». Apple Music. 2020 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  25. Артём Кучников (2020 թ․ հոկտեմբերի 7). «Karna.val спела о влюблённости в новом бэнгере «Истерика» • ТНТ MUSIC — Здесь твоя музыка». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  26. Артём Кучников (2020 թ․ դեկտեմբերի 16). «Karna.val тоскует по отношениям в треке «Не сплю ночами» • ТНТ MUSIC — Здесь твоя музыка». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  27. «Самые популярные тиктокеры в мире и России: ТОП-10». MTV Russia. 2020 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  28. «Самые яркие звезды TikTok: песни, видео, интересные факты о тиктокерах». Комсомольская правда. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  29. «Итоги 2020: результаты голосований за лучших артистов и тиктокера года». ТНТ MUSIC. 2020 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  30. «BTS стали «группой года» по версии ТНТ MUSIC». POPCAKE. 2020 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.