Վալկիրիա Տերադորա (իտալ.՝ Walkiria Terradura, հունվարի 9, 1924(1924-01-09), Gubbio, Պերուջա, Ումբրիա, Իտալիա - հուլիսի 5, 2023(2023-07-05), Հռոմ, Իտալիա), իտալացի հակաֆաշիստական պարտիզանուհի, պարգևատրվել է «Մարտական արիության համար» արծաթե մեդալով։

Վալկիրիա Տերադորա
իտալ.՝ Walkiria Terradura
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1924(1924-01-09)
ԾննդավայրGubbio, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
Մահացել էհուլիսի 5, 2023(2023-07-05) (99 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա
ԿրթությունՊերուջայի համալսարան
Մասնագիտությունպարտիզան
Պարգևներ և
մրցանակներ
 Walkiria Terradura Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վալկիրիա Տերադորան հակաֆաշիստական փաստաբան Գուստավո Տերադուրայի և նրա կնոջ՝ Լաուրայի հինգ երեխաներից մեկն է եղել։ Իր երիտասարդության տարիներին Տերադուրան բազմիցս հետևել է իր հոր քաղաքական հետապնդումներին և բանտարկություններին։ Իսկ ֆաշիստական ռեժիմի նկատմամբ նրա անհարգալից վերաբերմունքը դպրոցում նրա հասցրել են բազմաթիվ կշտամբանքների, ինչպես նաև ոստիկանական վարչությունում հարցաքննությունների պատճառ է դարձել[1]։

Ավարտել է Տերադուրայի դպրոցը՝ ընդունվել է Պերուջայի համալսարան, որտեղ սովորել է իրավագիտություն։ 1944 թվականիի հունվարին, երբ հակապետական դրսևորումների վերահսկողության մարմնի աշխատակիցները ներխուժել են նրա տուն՝ հորը ձերբակալելու նպատակով, նա կարողացել է թաքցնել նրան։ Այնուհետև նրանք փախչել են Մոնտե դել Բուրանո և միացել տարածքում գործող պարտիզանական կազմավորումներին։

Նրանք միացել են Պեզարո է Ուրբինո նահանգում գտնվող Գարիբալդիական բրիգադներին, որի հրամանատարը եղել է Սամուել Պանիչին։ Նրա քույրը՝ Լիոնելան, նույնպես միացել է այդ խմբին։ Վեց հոգանոց ջոկատի միակ կինը՝ Տերադորան, որը ստացել է Սետեբելո անունը, ընտրվել է խմբի առաջնորդ։ Խումբը մասնագիտացել է ականապատման և պայթեցման գործընթացի մեջ՝ անցկացնելով կամուրջները քանդելու գործողություններ, ինչը պետք է խոչընդոտեր գերմանական նացիստական և իտալական ֆաշիստական զորքերի տեղաշարժին։ Տերադուրայի անունով տրվել է ձերբակալման ութ տարբեր օրդեր, սակայն նա այդպես էլ չի բռնվել։

Պատերազմի ժամանակ Տերադուրան ծանոթացել է ամերիկյան ռազմավարական ծառայությունների վարչության կապիտան Ալֆոնսո Տելեի հետ, որի հետ ամուսնացել է և պատերազմից հետո որոշ ժամանակ ապրել նրա հետ ԱՄՆ-ում, որից հետո վերադարձել է Իտալիա։ Նա ակտիվ քաղաքական և հասարակական գործունեություն է ծավալել, այդ թվում նաև վետերանների կազմակերպությունում՝ իտալական պարտիզանների ազգային ասոցիացիայում։

Վալկիրիա Տերադորան մահացել է 2023 թվականի հուլիսի 5-ին, 99 տարեկանում[2] ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Donne e Uomini della Resistenza: Walkiria Terradura». ANPI (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Addio alla partigiana Walkiria Terradura». Rai News. 2023 թ․ հուլիսի 5. Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել