Վալերի Վրուբլևսկի
Վալերի Անտոնի Վրուբլևսկի (լեհ.՝ Walery Antoni Wróblewski, դեկտեմբերի 27, 1836, Zhaludok, Լիդսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1908, Ouarville), լեհ հեղափոխական։
Վալերի Վրուբլևսկի բելառուս․՝ Walery Antoni Wróblewski և բելառուս․՝ Валерый Антоні Урублеўскі | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1836 |
Ծննդավայր | Zhaludok, Լիդսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 5, 1908 (71 տարեկան) |
Մահվան վայր | Ouarville |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Walery Wroblewski |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Անտառային ինստիտուտ (1857) և Vilnius Gentry Institute? |
Մասնագիտություն | հեղափոխական, քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, կոմունար, lamplighter և տպագրիչ |
Ծնողներ | հայր՝ Antoni Wróblewski?, մայր՝ Róża Wróblewska? |
Կուսակցություն | Լեհական սոցիալիստական կուսակցություն |
Անդամություն | Առաջին ինտերնացիոնալ |
Valéry Wroblewski Վիքիպահեստում |
1863 – 1864 թվականների լեհական ապստամբության ժամանակ ղեկավարել է ապստամբական ջոկատներ Գրոդնոյի և Լյուբլինի նահանգներում։ 1864 թվականի հունվարին վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ Փարիզի կոմունայի հռչակումից (1871 թվական) հետո, արդեն գեներալ, եղել է Փարիզը հարավից պաշտպանող ջոկատների հրամանատարը։ Կոմունայի անկումից հետո վտարանդվել է Լոնդոն։ 1872 թվականից՝ I Ինտերնացիոնալի Գլխավոր խորհրդի անդամ։ 1872 թվականին գլխավորել է Լոնդոնում կազմակերպված «Լյուդպոլսկի» լեհական հեղափոխական ընկերությունը։ 1870-ական թվականների վերջին Վրուբլևսկին Ժնևում կապ է հաստատել ռուս հեղափոխականների և լեհական առաջին մարքսիստների հետ։
Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Վրուբլևսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 532)։ |